Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանն ակնհայտորեն խանգարում էր նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով իրեն կանգնեցրել էին ծանր երկընտրանքի առաջ․ Տիգրան Վարդանյան

BLOG
 Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Մեզանից ոչ ոք չի մոռացել, որ Հանրապետականն ու նրա աջակիցները ազգակործան խմբի միակ թիրախն էին իշխանազավթման պահին և դրանից երկար ժամանակ հետո, մինչև որոշ քաղաքական ուժեր և անհատներ սկսեցին հասկանալ այսպես կոչված թավշյա հեղափոխության իրական դրդապատճառներն ու, ինչպես ասում են, ծառն իր պտղից ճանաչեցին:
 
Անցած յոթ տարիների ընթացքում մենք տեսանք արտաքին շահագրգիռ ուժերի անթաքույց աջակցությունը կապիտուլյանտին և իր թիմին, ինչպես նաև` այլ երկրներում տարիներ շարունակ մշակված ու Հայաստանում կիրառված տեխնոլոգիաների առկայությունը: Հենց դրանց միջոցով մեր հասարակությանը մոլորեցրեցին, ազգային արժեքները ոտնահարեցին, պետության հիմնասյուները միտումնավոր խարխլեցին ու թուլացրեցին, հասարակությունը պառակտեցին, սերմանեցին և տաք-տաք են պահում պարտվածի հոգեվիճակը:
 
Թրքահպատակ իշխանություններն այսօր ավելի ու ավելի են խորացնում վերը նշված հոգեվիճակը, փորձում հոգեբանորեն կոտրել ազգային ոգին` կեղծ խաղաղասիրական կոչերով նվազեցնել պայքարելու ձգտումը, իջեցնել ազգի ինքնագնահատականը, վախեր հաղորդել և այլ ազգակործան քայլեր ձեռնարկել:
 
2018թ. Սերժ Սարգսյանը հեռացավ խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին: Հեռացավ, որպեսզի մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը: Նրանք, այդ թվում այսօր Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վրա քար նետողները, ովքեր ընդդիմադիր են դարձել, գրառումներ էին անում և Սերժ Սարգսյանի հրաժարականը ներկայացնում որպես ժողովրդի հաղթանակ:
 
Հեղափոխություն կոչվածի շղարշի ներքո քողարկված իրական նպատակները շատերին այսօր տեսանելի են, իսկ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն խանգարում էր նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով իրեն կանգնեցրել էին ծանր երկընտրանքի առաջ` հեռանալ կամ սեփական քաղաքացիների արյունը թափելով կարճ ժամանակ մնալ իշխանության: Դժվար չէ պատկերացնել, թե հեղափոխության սցենարիստներն ինչ վիճակի մեջ էին դնելու Հայաստանին, եթե արյուն թափվեր` Սերժ Սարգսյանին կանվանեին բտնապետ, իսկ մեր պետությանը` իզգոյ: Եվ այսօր, նրանք ովքեր մեղադրում են Սերժ Սարգսյանին իշխանություն տալու տխմարագույն թեզով Հանրապետության փողոցներում ակտիվ պայքարում էին նրա դեմ: Եվ սցենարիստները, և´ ընդդիմադիր ինքնահռչակվածները, և լատենտ նիկոլականները կսկսեին ավելի լայն թափով պայքարել Սերժ Սարգսյանի դեմ մինչև հասնեին իրենց նպատակին` հրաժարականին, իսկ հրաժարականը լինելու էր Հայաստանն ու Արցախը պատերազմի մեջ ներքաշելով, քանզի թշնամին վստահաբար օգտվելու էր Հայաստանում ստեղծված անկայուն վիճակից:
 
Սերժ Սարգսյանը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումները Արցախի հարցի և Հայաստանի ապագայի վերաբերյալ չէին համընկնում վերջինիս պատկերացումների հետ: Սերժ Սարգսյանը ոչ մեկինը չէր, մերն էր, ինչն էլ արտաքին խաղացողների սրտով չէր:
 
Սերժ Սարգսյանի նպատակն ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է Հայաստանի անվտանգությունն ապահովել: Նա համաձայնեց դառնալ վարչապետ, որ Արցախի հարցում մեր ամրացած դիրքերն էլ ավելի առաջ տանի ու հասնի Արցախի ինքնորոշմանն ու գուցե անկախությանը, իսկ մինչ այդ բոլորը մեղադրում էին Նախագահին իշխանությունը հավերժ պահել ցանկանալու, Արցախը հանձնելու մեջ և ամեն ինչ արեցին, որ նրան հեռացնեն:
 
Այսօր ավելի բարձր է հնչում այն հարցը, թե ինչու՞ Սերժ Սարգսյանն ուժ չկիրառեց ցուցարարների նկատմամբ: Պատասխանեմ` հեշտ է հետհայացք մեծ-մեծ խոսել: Հեշտ է 2018-ին ասել, որ ճիշտ որոշում է եղել ուժ չկիրառելը, իսկ հետո տեսնելով հետևանքները փոխել սեփական կարծիքը և համարել սխալ կամ Նիկոլի կողմից պաշտոն չստանալով ու այսօր այլոց քաղաքական թիմերում հանգրվանելով պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, ինչպես պայքարում էիք 2018-ից առաջ, 2018-ին ու ցայսօր:
 
Արտաքին դերակատարներն ունեին Հայաստանում սեփական «տրոյական ձի»-ն, որին էլ 2018-ին հետևեց մեր հասարակությունը:
 
Ամիսներ անց (դեկտեմբերին), երբ խորհրդարանական ընտրություններ էին` Հանրապետականը սկզբից գրեթե միայնակ, իսկ հետո մի շարք ուժերի հետ միասին աղաղակում, գոռում, ապացուցում ու աղերսում էր մեր ժողովրդին սթափվել, ուշքի գալ, կանխել աղետը քանի դեռ ուշ չէ և այդ ժամանակ մեր կարգախոսն էր` «Եթե մտահոգ ես», ցավոք հաստատվեց աստվածաշնչյան ճշմարտությունը` սեփական հայրենիքում մարգարեներ չկան, իսկ այսօր որոշ մտքի գիգանտներ ասում են, թե բա ինչու՞ էր ՀՀԿ-ն 2018-ին մասնակցում ընտրություններին: Ավելի տխմար ձևակերպումներ էլ կան, բայց սա արդիական էր:
 
Մենք ամենևին ցանկություն չունենք բարդել բոլոր սխալները այլոց վրա ու հրապարակավ, ի տարբերություն շատերի, ընդունել ենք, որ կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ, որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում, որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին, որ երկրում կար անարդարության ու կոռուպցիայի բարձր ընկալում, որ բավարար կոշտ չենք եղել իշխանության ներսում ծվարած ու մեր անվան տակ ազդեցություն ու հարստություն դիզողների նկատմամբ, որ ժողովրդի հետ երկխոսելիս մինչև վերջ բաց չենք եղել, որ ավելի շատ կենտրոնացել էինք երկրի արտաքին քաղաքականության վրա, այլ ոչ թե ներքին, որ վստահել ենք մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Այս շարքը դուք կարող եք շարունակել և մեղադրել մեզ տարաբնույթ գործած ու չգործած սխալների մեջ: Երևի էդպես ավելի հեշտ կապրեք:
 
«Ամեն ինչում Սերժն էր մեղավոր» ասելով, դուք պետք է նաև վերջապես սկսեք տեսնել ձեր սխալներն ու սկսեք չխուսափել ապագայի հանդեպ ձեր բաժին պատասխանատվությունից: Սերժ Սարգսյանն ընդունել ու պատրաստ է էլի ընդունել սեփական սխալները, բայց ձեր սխալը խնդրում եմ մի վերագրեք իրեն: Ինքը ձեզ չի ստիպել մասնակիցը դառնալ 2018-ի արկածախնդրությանը, իսկ հետո գնալ նախիրի միջից պաչել ամենաբարձր զռացող էշի ճակատն ու առասպելներ հորինել, թե իբր Սերժ Սարգսյանն ա բերել կապիտուլյանտին, կամ իբր համագործակցում է սրա հետ և այլ անհեթեթություններ:
 
Ձեր քաղաքական առաջնորդների աչքին բարձր երևալու համար մի մտեք մատի ու մատանու արանքը: Թիրախն այսօրվա իշխանությունները պետք է լինեն, ոչ թե նաև մենք, եթե իհարկե նրանք ձեզ համար թիրախ են:
 
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan