Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Սարսափում եմ, որ նա երկար տարիներ բանակցություններ է վարել. Միրզոյանը` Օսկանյանի առաջարկն անսթափ անվանեց

VIDEO

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, որոնք այսօր ասում են, որ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները և դա պայմանավորի որևէ բանով: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել դադարեցնել բոլոր տեսակի բանակցությունները, քանի դեռ բոլոր գերիներին ազատ չեն արձակել:

«Ես սովորաբար ջանքեր եմ գործադրում մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց մասին, բայց այս դեպքում երևի չեմ կարող չանել: Իսկապես առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, երբ պատկերացնում եմ որ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները: Հասկանում եմ, թե ինչի այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, միակ հույսս այն է, որ տարիներ առաջ գոնե սթափության աստիճանը ավելին է եղել:

Մեր կողմից կարող եմ ասել, որ Հայաստանը խստորեն և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ, և մենք մեր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ այդ խաղաղությունը օր առաջ իրականություն դառնա և բոլոր եղած խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում և գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը: Դա մեր առաջնահերթություններից մեկն է և մեր օրակարգում է»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիային, ԱԳ նախարարն ասաց. «Կրկին զավեշտալի է, որ բողոքի ակցիան պահանջում էր, որ ԱԳՆ-ն հայտարարություն անի, այն պահին, երբ որ ԱԳՆ-ն արդեն հայտարարություն արել էր։ Բազմիցս ասել ենք, որ միայն անպագորգոռ հայտարարություններով չի և միայն հրապարակային երևացող գործունեությամբ չի, որ մենք հետամուտ ենք լինում պահվող անձանց, ռազմագերիների օր առաջ ազատ արձակմանը: Դրա համար մենք գործադրում ենք մեր բոլոր ջանքերը,  նախ և առաջ դիվանագիտական խողովակներով:

Բայց բաներ կան, որ տեսանելի են, և ես զարմանում եմ, որ օրինակ գործընկերները կամ չեն տեսնում, կամ ջանք չեն գործադրում այդ մասին իմանալու, կամ գիտեն, չեն նշում, որովհետև հարմար ասել՝ ոչինչ չի արվում։

2020 թվականի պատերազմից ի վեր 150-ից ավել գերի է եղել և նրանց մեծ մասը հիմա ազատության մեջ է:

Բայց ես ուզում եմ մի քանի տեսանելի բաներ թվարկեմ մի շաբաթվա, 10 օրվա թարմության. ԱԳՆ-ն հայտարարություն արել է այս մասին, Ժնևում մարդու իրավունքների խորհրդում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը թերևս այս հարցով ամենա պատկառելի և վերաբերելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ ելույթ հրապարակային, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային և շինծու դատավարությունների թեմային, և այդ դատավարություններում գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային։

Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ, ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ, կրկին այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը: Օրեր անց մեր հանդիպումից 2-3 օր անց մարդու իրավունքների բարձր հանձնակատարը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայ ազգի պահվող անձանց։ Սա դեռ 10 օրն եմ թվարկում և  մենակ երևացող բաները»,-ասաց Միրզոյանը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan