Հայկական իրականության մեջ աբսուրդը ոչ թե սրանք են, այլ աղճատված ժողովրդի կարճ հիշողությունը. Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայկական իրականության աբսուրդը գիտե՞ք որն է, որ բոլորը խոսում են բոլորի դեմ, ոչ ոք ոչ մեկի չի վստահում, ամբողջ հասարակությունը բաժանված է տարբեր թևերի, ճիշտ նույն ձև, ոնց Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվն է։ Ըստ այդ բաժանումների էլ՝ տարանջատված են այսթևական-այնթևական մեդիաները, որոնք հարթակ են տրամադրում՝ ըստ նպատակահարմարության ու ըստ հրահանգի։
Սակայն կարճ հիշողություն ունեցող ժողովուրդս շատ հանգիստ կարող է մոռանալ այս կամ այն հանրային, քաղաքական գործչի ոչ վաղ անցյալի դիրքորոշումները, հայտարարությունները, վարքագիծը, քայլերը, ու որ պահին իր քիմքին, մտքին հաճո տեքստեր լսեց, մեկ ակնթարթում մոռանալու է սույն պերսոնի անսկզբունքայնությունը, սեփական հայտարարություններին տրամագծորեն հակառակ դիրքից հանդես գալը։ Ոչ վաղ անցյալում իշխանության թևի տակ ծվարած՝ ամենատարբեր արդարացումներով «պետություն փրկողները» հանկարծ մի թեթև «ոտքները քարին դեմ առնելիս ու տրորվելիս» անմիջապես փախուստ են կատարում հակառակ ճամբարներ, հիմնում «նոոոր նախաձեռնություններ» (բան չունեմ ասելու, զբաղմունք ա, էլի), դառնում ինքնահռչակ ու մրցակցության մեջ իրենց հավասարը չունեցող «գործի ու խոսքի գիգանտներ», ովքեր հեսա-հեսա բոլորիս փրկելու են։ Նրանք սովորաբար ունենում են հանդես գալու պլատֆորմ, խոսում են դեմքի լուրջ արտահայտությամբ ու մեծ ինքնավստահությամբ, իբր ոչ մեկ չի հիշում՝ ով են եղել բոլորովին վերջերս։
Հայկական իրականության մեջ աբսուրդը ոչ թե սրանք են, այլ աղճատված ժողովրդի կարճ հիշողությունը։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



