Հայ կինն ամեն օր է արժանի գովասանքի. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը
BLOG«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի մարտի 8-յան շնորհավորանքը.
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ, տատիկներ,
Շնորհավորում ենք ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Ցանկանում ենք, որ ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի սիրով, գնահատանքով ու երջանկությամբ։
Մաղթում ենք, որ ձեր կյանքում երբեք չպակասեն սերն ու խաղաղությունը, միշտ տիրի խինդն ու ծիծաղը, անսահման երջանկությունը և ամուր առողջությունը։ Թող յուրաքանչյուր օրը ձեզ բերի նոր հնարավորություններ՝ անձնական աճի, երազանքներն իրականացնելու և ձեր ընտանիքների բարօրության համար։
Հատկապես այսօր ցանկանում ենք առանձնահատուկ շեշտադրությամբ նշել, որ հայ կինն ամեն օր է արժանի գովասանքի՝ իր աննկուն համբերության, առաքինության, գեղեցկության, նվիրվածության, ընտանիքի և հայրենիքի հանդեպ անքակտելի սիրո, հայրենապահպանության գործում ունեցած մեծ դերի համար։
Սիրելի կանայք, ևս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ և մաղթում, որ ձեր յուրաքանչյուր օրը լցվի սիրով, ժպիտներով ու անհոգությամբ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



