Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


«Ես շատ անկյունները կլորացրած եմ ասել, տիկին Ավանեսյան»․ Թորոսյանը՝ ԲԿ-ների պարտքերը չվճարելու մասին

VIDEO

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հետաքրքիր «բանավեճ» էր այսօր ծավալվել ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի միջև։ Նախ, նախարարը չկարողացավ Թորոսյանին բացատրել, թե այդ ինչ 800 միլիոն դրամ է «հայտնվել» նախարարության ու ապահովագրական ընկերությունների միջև, որ մինչ օրս սոցփաթեթի հարցով ապահովագրականները նախարարության հետ 2025 թվականի համար պայմանագրեր չեն կնքել։ Թորոսյանը խնդրեց հետո առանձին բացատրել, թե այդ ինչ գումար է, այնուհետև նշեց, որ այս իրավիճակը չէր լինի, եթե «տնային ախշատանքը մի քիչ ավել արվեր»։ Հետո խոսքը գնաց օֆերտայի պայմանագրի ու մեկ այլ մոտավորապես 800 մլն դրամի մասին, որն այս անգամ նախարաությունը պարտք է մնացել բուժկենտրոններին։ Նախարարը հավաստիացրեց, որ հարցը լուծված է,  իսկ երբ Թորոսյանը նշեց, որ անցյալ տարի օֆերտան ընդունելու ժամանակ շատ զարմացած էր, հասկանալով, որ «դրա տակից դուրս չեն գա», նախարարը վստահաբար պնդեց, որ «շատ լավ էլ դուրս եկանք», իսկ Թորոսյանը մեկնաբանեց․ «մի կերպ դուրս եկանք»։

Նախախարը հանձնաժողովում ներկայացնում էր կառավարության ծրագրի կատարողականը, և նրան հարց ուղղեցին, թե ինչու ապահովագրական ընկերությունների հետ մինչ օրս սոցփաթեթի վերաբերյալ ընթացիկ տարվա պայմանագրերը չեն կնքվել, և սոցփաթեթի շահառուներն ըստ այդմ չեն կարողանում բուժսպասարկում ստանալ։

Նախարարը նշեց, որ 2024 թվականի դեկտեմբերին, երբ ապահովագրականները ներկայացրել են տվյալ տարվա վնասաբերության արդյունքները, պարզվել է, որ դրանք անցել են կառավարության կողմից հաստատված վնասաբերության շեմը։ 

Դա, ըստ նրա, ունի երկու պատճառ։ «Առաջինը՝ սոցփաթեթի շահառուների շրջանակն է ընդլայնվել, և մենք խնդրել ենք պարզել, թե այդ շրջանակի ընդլայնումը ինչի հետ է կապված, այսինքն, պետական հիմնարկներում ավելացե՞լ է աշխատողների թիվը, և երկրորդը՝ ծառայությունների ավելացման մասով։ Եվ մեր 4,1  մլրդ դրամը, որը բյուջեի մեջ է դրված սոցփաթեթի համար, ըստ էության ապահովագրական ընկերությունների ներկայացված հաշվարկների հիման վրա, արդեն մոտ 830 միլիոն դրամով ավել է, հաշվի առնելով վնասաբերություն, և այլն։ Մենք բանակցել ենք ապահովագրական ընկերությունների հետ, եկել ենք համաձայնության, և ներկայացրել ենք կառավարության որոշման նախագիծ, ըստ որի պետք է միջոցների բաշխում իրականացվի, որպեսզի կնքենք նաև սողփաթեթի նոր պայմանագրերը», - ասաց Անահիտ Ավանեսյանն ու հավաստիացրեց, որ սոցփաթեթի շահառուների սպասարկումն այժմ իրականացվում է, թեպետ պայմանագրերը դեռ կնքված չեն։

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է կառավարության երկու որոշում, որոնցից մեկով սոցփաթեթի սպասարկման համար հավելյալ միջոցներ կտրամադրվեն, մյուսով՝ կարգի մեջ փոփոխություն կկատարվի, և մինչև ապրիլի մեկը հարցը կլուծվի։

«Ճի՞շտ եմ հասկանում, որ ավելի շատ են ծախսել, քան մենք փող ենք նախատեսել, և այդ 800 միլիոնն այդ ավել ծախսած գումարն է, այսինքն, էդքան ավել ծառայություններ են մատուցել ԲԿ-ները սոցփաթեթով»,- հարցրեց Արսեն Թորոսյանը։

Ավանեսյանը փորձեց բացատրել, որ ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը կազմել է 102 տոկոս, բայց այդ 102 տոկոսը այդպես էլ պարզություն չմտցրեցին, թե ինչ 800 միլիոն դրամի մասին է խոսքը։

«Բայց այդ 800 միլիոնը, ուզում եմ հասկանալ, այդ 800 միլիոնը, դա կոնկրետ ի՞նչ էր», - հարցրեց Թորոսյանը, այնուհետև առաջարկեց դրա մասին հետո խոսել։

«Տեսեք, դուք երկու բան եք ասում, բայց ես կարծում եմ, որ երկուսով էլ, մենք եթե ժամանակին զբաղվեինք, այս հարցը չէր ծագի։ Առաջինը շրջանակը։ Մենք գիտենք բոլորս, թե ովքեր են սոցփաթեթի շահառու, այսինքն դրանք ուսուցիչներն են, պետական ծառայողներն են, մեր բժիշկներն են։ Եվ չի կարող պարզապես այնքան մեծ աճ լինել տարվա մեջ, օրինակ, միանգամից մի 10,000 հոգի կամ 5,000 հոգի ավելանա։ Եվ եթե չկա այդ մեխանիզմը, պետք է ինչ-որ մեխանիզմ մշակվի, որ նախարարությանը տեղյակ պահեն, որ մենք իմանանք, օրինակ, ավելացավ 100 հոգի, եթե 100 հոգու ապահովագրավճարը, 36 հազար դրամը տեղավորվում է մեր 4.1 միլիարդի մեջ, ասում ենք նորմալ է, կտեղավորվենք, եթե պարզվում է ավելացավ 2000 հոգի, 2000 անգամ 36 000-ը չի տեղավորվում, մենք պետք է տարվա ընթացքում այդ վերաբաշխումները անենք, որպեսզի վերջում իրենց տված վնասաբերությունը ապահովենք։ Ինչ վերաբերում է ավել մատուցած ծառայություններին, այո, իրենք պետք է հետևեն, բայց այստեղ էլ պետք է մենք գործ անենք», - ասաց Արսեն Թորոսյանը, նշելով, որ պետական առողջապահության գործակալությունը պետք է ընթացիկ ինֆորմացիա հավաքի, որպեսզի նման իրավիճակ չստեղծվի տարվա վերջում։ Նրա կարծիքով, ճիշտ չէ մեղքը միայն ապահովագրական ընկերությունների վրա բարդելը։

«Փաստացի, մենք մեր տնային աշխատանքը մի քիչ ավել որ անեինք, հնարավոր է այսպիսի իրավիճակի առաջ չկանգնեինք», - ասաց հանձնաժողովի նախագահը։

Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ կառավարության որոշման մեջ պետք է փոփոխություն մտցնել և վերին շեմեր սահմանել, կամ հակառակը՝ ընթացակարգի մեջ փոփոխություն անել,  նշելով, որ ինչքան շահառուների թիվն ավելանա, այդքան նաև բյուջետային միջոցներ կավելանան։

Այնուհետև հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նախարարության ու բժշկական կենտրոնների միջև անցյալ տարվանից գործող պետպատվերի օֆերտայի պայմանագրին։ Նա նշեց, որ երբ 2024 թվականին ներդրվեց օֆերտայի ընդլայնման պիոտային ծրագիրը, առաջին եռամսյակում շատ մեծ դիմելիություն և ծախս եղավ, և դա շատ կանխատեսելի էր, և սկսեցին պարտքեր կուտակվել բուժկենտրոններին իրենց մատուցած ծառայությունների դիմաց։ 

«Եվ մենք միշտ կարող ենք ասել, որ դե կտանք այդ պարտքը, իհարկե, և տվեցինք ընթացքում, հիմնականում աշնանը։ Բայց այդ փողը պարզապես փող չէ, որը տրվում է բժշկական հաստատությանը, դա դառնում է աշխատավարձ բժշկին, որը այդ ծառայությունը մատուցել է», - ասաց նա, հիշեցնելով, որ բժիշկները պետպատվերից որոշակի տոկոսներ են ստանում, բայց ստացվում է, որ վիրաբույժն, օրինակ, 10 վիրահատություն է կատարել, բայց ամսվա վերջում ստացել է 5-ի գումարը։ 

«Հիմա այդ մարդուն մենք չենք կարող ասել, գիտես, մենք բարեփոխում ենք անում, քո փողը կտանք աշնանը, հետո որ չտանք էլ, կգնանք տնօրենին կտուգանենք չտալու համար, դա էլ ունենք, օֆերտայի հրապարակային պայմանագրի մաս է, ենթադրում եմ, նախարարի սահմանված կարգով աշխատավարձ չտալը։ 

Հիմա ոչ բժիշկները, ոչ բժշկական հաստատությունները այդտեղ մեղք չունեն, մեղքը մերն է, որ մենք արել ենք բարեփոխում, որը լավ բան է, բայց մենք դրա տակ ավելի փող չենք դրել, դրել ենք վերջում, այսինքն աշնանը։ Եվ տարվա վերջում էլ էլի մի 800 միլիոն դրամի չափ գումար, 796 էր, եթե չեմ սխալվում, չենք տվել բժշկական հաստատություններին»,- ասաց Արսեն Թորոսյանը։ Նա հիշեցրեց, որ նախարարության պարզաբանմամբ, 2024 թվականի դեկտեմբերի առաջին 15 օրերին ծսխսը եղել է ավելին, քան միջին հաշվարկով մյուս 15 օրերին։ Եվ Թորոսյանը ուզել է նախարարությունից այդ թվերը, և պարզել, որ 2024 թվականին միայն հունվարի առաջին 15 օրվա ծախսն է քիչ եղել, մնացած ամիսների առաջին 15 օրերի ծախսը մոտավորապես նույնն է եղել, ինչ դեկտեմբերին։ 

«Եվ իհարկե, եթե միջին հանենք այդ հունվարի ցածր թվով, պարզ է, որ միջինը ավելի ցածր է լինելու», - ասաց նա, հավելելով, որ նույնիսկ միջինից բարձր ծախսերը դեկտեմբերին ստանդարտ երևույթ են եղել վերջին տարիներին, ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։ Բայց այդ գումարը բժշկական հաստատություններին չի վճարվել։ Նա չբացառեց, որ ֆինանսավորման ներկայացված դեպքերի մեջ կարող են լինել կեղծիքներ, բայց հազիվ թե բոլոր բուժհաստատությունները մասնակցեին կեղծիքին, ու 800 միլիոն դրամի կեղծ դեպքեր ներկայացնեին։ 

«Հիմա այս հարցը ո՞նց ենք լուծելու։ Հիմա օֆերտան շարունակվում է, մենք այս տարի էլի՞ ունենալու ենք նման պատկեր, թե՞, այնուամենայնիվ ավելի համաչափ են մատուցվելու ծառայությունները հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին, և մենք ամեն ամիս վճարելու ենք այնքան, ինչքան, որ ծառայություն մատուցվել է», - հարցրեց նա։  

«Իհարկե ձեր խոսքում կային չափազանցվածություններ և ծայրահեղականություն, բայց դա խոսքի, այսպես, ձևաչափն է ընդգծելու», - դիմեց Անահիտ Ավանեսյանը Արսեն Թորոսյանին, ինչին նա արձագանքեց, որ «շատ անկյունները կլորացրած է» խոսել։  

Նախարարը խոսեց ծրագրերը ավելի լավ խմբավորելու, վերին շեմերի սահմանման անհրաժեշտության, ինչպես նաևև եռամսյակային ֆինանսական համամասնությունների հստակեցման մասին։ Այնուհետև հավելեց, որ այստեղ բուժհաստատությունների վրա մեղքը բարդելու ոչ մի հարց չի տեսնում։ 

«Այո, սա լայնածավալ մեծ փոփոխություն է եղել, և մենք շատ սերտ համագործակցել ենք բժշկական կենտրոնների հետ՝ միասնական կերպով ապահովելու այսպես հնարավորին սահուն անցում։ Արդյո՞ք կառավարության որոշումներով սահմանված որևէ կետ խախտվել է մեր կողմից։ Ոչ, չի խախտվել, և կառավարության որոշման մեջ ամեն ինչ գրված է, թե ոնց է իրականացվում կատարողականը, ոնց է տրվում ֆինանսավորումը։ Այսինքն մենք առաջնորդվել ենք ըստ սահմանված ընթացակարգերի։ Արդյո՞ք այդ ընթացակարգերը համահունչ փոխվել են օֆերտայի ներդրման հետ։ Համաձայն եմ, որ ըստ էության որոշակի խզում կա, այսինքն օֆերտան ներդրվել է ու ընթացքում արդեն որոշակի կարգավորումներ կարգաբերվում են ըստ օֆերտայի, որի վրա աշխատում ենք, և այս տարի, կարծում եմ, շատ ավելի կանխատեսելի իրավիճակ ենք ունենալու», - ասաց Ավանեսյանը, նշելով, որ, երբ ասվում է, որ օֆերտան անսահմանափակ է, դիսոնանս է առաջանում, քանի որ առողջապահության բյուջեն սահմանափակ է։ Արսեն Թորոսյանը հակադարձեց, որ այդպես է գրված կառավարության որոշման մեջ, և օֆերտան նշանակում է, որ տվյալ հաստատության հետ պայմանագիրը կնքվում է առանց սահմանափակման։ Ու եթե առողջապահական ծրագրերն ունեն այդ սահմանափակումները, ապա բժշկական կենտրոնները բյուջետային կարգադրիչներ չեն, որ ստուգեն ֆիննախի եռամսյակային համամսնությունը, տեսնեն, որ ավարտվելու եզրին է, որ «իրենց դիմած Արսեն Թորոսյանին» մերժեն ծառայություն մատուցել։ 

«Դա մեր գործն է։ Եվ ճիշտ եք ասում, կառավարության որոշումը ամբողջությամբ պահպանվել է, բայց կառավարության որոշման մեջ այնպիսի բան է գրած, որը չպիտի գրած լինի։ Որովհետև բժշկական կենտրոնը չի կարող այդ գործն անել։Ես չեմ ասում, մենք բարդել ենք մեղքը իրենց վրա, բայց փաստացի իրենք գումար չեն ստացել», - ասաց հանձնաժողովի նախագահը։  

Նախարարը հավաստիացրեց, որ մեծ մասը արդեն վճարումների իրականացվել են, իհարկե, որոշակի «ֆիլտրեր» անցնելով։ «Եվ ապրիլի մեկին էլ արդեն ամբողջությամբ, որը որ փաստված մեր կողմից ընդունված է, կվերջացնենք ֆինանսավորումը», - ասաց նախարարը։ 

«Իմ ասածն ընդամենը մեկ բան էր, երբ որ մենք 23 թվականի դեկտեմբերին տեսանք կառավարության որոշում բյուջեի ընդունումից երեք շաբաթ հետո, որտեղ գրված է, որ անցնում ենք բժշկական հաստատությունների համար բյուջեի չսահմանափակման մեթոդին, ես, օրինակ, շատ զարմացել էի, ո՞նց ենք դրա տակից դուրս գալու», - նշեց Արսեն Թորոսյանը, ինչին Անահիտ Ավանեսյանը հակադարձեց՝ «շատ լավ էլ դուրս եկանք»։ «Մի կերպ դուրս եկանք», - պատասխանեց Արսեն Թորոսյանը։ 

 Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference