Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելը հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել․ Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քանի որ Հայաստանում բռնապետությանը բնորոշ տոտալ անպատժելիության մթնոլորտ է ձևավորված, ու քանի դեռ իրավապահ մարմինները դիմադրում են արդարադատություն իրականացնելուն ուղղված քաղաքացիական հասարակության նախաձեռնություններին, մեր կարևոր անելիքներից մեկը, համառորեն իրավական գործիքների կիրառումը շարունակելուց զատ, մնում է այս երևույթների մասին պարզապես բարձրաձայնելը։ Հասարակության տրամադրությունը էապես փոխված է, ինչը չափելի է տարբեր մեխանիզմներով։ Տրամադրության այս շարունակական փոփոխությունը ի վերջո բերելու է իշխանափոխության, լինի փողոցով թե ընտրություններով։
Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելն ու նրա գործունեությանը խոչընդոտելը, ազգային փոքրամասնությանը վիրավորելը «փափախավոր քուրդ» ձևակերպմամբ, միայն վերջին երկու-երեք օրերին տեղի ունեցած հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել, քանի որ դրանից առաջ տեղի ունեցած բազմաթիվ այլ հանցագործություններ ու ապօրինություններ այդպես էլ մնացել են առանց պատասխանի ու պատժի։
Զորակցությունս Տիգրանին ու Hripsime Jebejyan ին։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



