Մենք կյանքը սիրող ժողովուրդ ենք, ստեղծող ու արարող․ Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ապրիլի 24-ն, այո, առաջին հերթին սգո օր է։ Մեկուկես միլիոն զոհերն առավել քան արժանի են, որ տարվա մեջ մի օր, մի ամբողջ օր մտքերով նրանց հետ լինենք, որ տարվա մնացած օրերը ապրենք այնպես, որ նրանց զոհողությունը նպատակին հասցնենք՝ ունենանք հարատև ազգային պետություն։ Ապրիլի 24-ը նաև կյանքի օր է, սիրո օր է, միասնության օր է։ Բոլոր նրանք, ովքեր այդ օրը Ծիծեռնակաբերդ են բարձրանում (կամ այլ բնակավայրերում այլ կերպ են ոգեկոչում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը) ու դա անում են անկեղծ, այդպիսով նրանք ցույց են տալիս հայ ժողովրդի՝ որպես հավաքականություն ապրելու կամքն ու իրավունքը։ Մենք կյանքը սիրող ժողովուրդ ենք, ստեղծող ու արարող։ Իսկ ովքեր ուզում են, որ մենք այլևս չպայքարենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար, նրանք մեր հավաքական գոյության հակառակորդներն են։
Նկարում հայ ժողովրդի հավաքական ու արժանապատիվ կյանքի իրավունքի պաշտպան Շառլ Ազնավուրն է։
1
EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia
2
Unibank Became a Member of BAFT
3
Heading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
4
How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platfo...
5
Bvik and Idram Standing by Young Readers



