«Նեմեսիս» գործողությունից ավելի քան 100 տարի անց նրա խորհուրդն ավելի քան արդիական է. Չալաբյան
VIDEO«Նեմեսիս» գործողությունից ավելի քան 100 տարի անց նրա խորհուրդն ավելի քան արդիական է: Այս մասին այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Մեր ժողովուրդը կարիք ունի արդարության, մեր իրավունքների արժանապատվության վերականգնման: Այսօր հայ ժողովրդի դեմ նույն ցեղասպան հրեշների ժառանգները նոր արյունալի արշավ են սկսել Արցախում եւ արդեն Հայաստանում: Մենք պետք է համախմբվենք եւ պայքարը շարունակենք:
Նեմեսիսն այսօր էլ շարունակվում է, հետեւողական պետք է պայքարենք՝ ամբողջ ծավալով վերականգնելու արդարությունը մեր ժողովրդի համար, երաշխավորելու նրա արժանապատիվ կյանքի իրավունքը սեփական հայրենիքում»,- իր ելույթում ասաց Չալաբյանը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



