Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞վ է «խանգարում» Հայ եկեղեցին. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

vestikavkaza.ru–ն «Փաշինյանն ընդդեմ Հայ եկեղեցու» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, իրենց սոցցանցերի էջերում գրառումներ են կատարել՝ Հայ եկեղեցու ներկայացուցիչների հասցեին ուղղված նսեմացնող և անպարկեշտ արտահայտություններով։ Նախորդ օրն էլ կառավարության նիստում Փաշինյանը հայկական եկեղեցիները համեմատել էր չուլանների հետ։

Իսկ, ընդհանրապես, Փաշինյանը և Հայ եկեղեցին միմյանց չէին սիրում գրեթե այն պահից, երբ առաջինը ստանձնեց վարչապետի պաշտոնը։ Նա երբեք չի վստահել քահանաներին՝ կասկածելով նրանց նախորդ իշխանությունների հետ համագործակցելու մեջ։ Եկեղեցին արհամարհանքով էր նայում երեկվա փողոցային տրիբունին, որի ելույթները լի էին պոպուլիզմով և անվերջ խոստումներով։ Միայն մեկ անգամ Փաշինյանի կուսակցության և եկեղեցու շահերը հատվեցին, երբ իր ժողովրդականության գագաթնակետին վարչապետը հայտարարեց աղմկոտ գովազդային PR արշավի մասին՝ այն անվանելով «համահայկական գաղափար» և հույս ունենալով իր կողմը գրավել հոգևորականությանը։ Հետո պառակտում տեղի ունեցավ 2020 թվականի աշնանից հետո, երբ Էջմիածինը պահանջեց Փաշինյանի հրաժարականը և քննադատեց նրան պատերազմում պարտվելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր Փաշինյանը և եկեղեցին լավագույն դեպքում անտեսել են միմյանց։

Բայց ինչո՞ւ է Փաշինյանը հիմա դեմ արտահայտվում Հայ եկեղեցուն։ Հայոց եկեղեցին զգալի ազդեցություն ունի հասարակության սոցիալ-քաղաքական տրամադրությունների վրա։ Փաշինյանի քաղաքականության նկատմամբ անվստահությունը արտացոլվել է ամենաանսպասելի քաղաքական նախագծերից մեկում, որը հայտնի է որպես «Տավուշը՝ հանուն հայրենիքի», որը գլխավորում է Տավուշի թեմի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։ Եթե Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունն է համարվում ամենակազմակերպվածը, ապա Գալստանյանի ընդդիմությունը ամենազանգվածայինն է, նրա կողմնակիցների ճշգրիտ թիվն անհայտ է, քանի որ դա ինքնաբուխ շարժում է: Իրականում բոլոր հավատացյալ հայերն են կազմում եկեղեցու ընտրական բազան և, հետևաբար, բացասական վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ։

Որպես փորձառու քաղաքական գործիչ՝ Փաշինյանը հասկանում է ինքնաբուխ շարժումների ուժը, քանի որ հենց փողոցային բողոքի ցույցերն են օգնել նրան իշխանության գալ 2018 թվականին: Ներկայում Փաշինյանին «փողոցը» չի աջակցում, իսկ հայ հոգևորականությունը նրան ուղղակիորեն մեղադրում է հայատյացության և հայկական ժառանգությունը, մշակույթը և ինքնությունը պաշտպանելու անկարողության մեջ: Վարչապետի կողմից հարևան պետությունների հետ հաշտեցման ուղղությամբ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ Հայաստանում ընկալվում է որպես ազգային շահերի դավաճանություն: Եկեղեցին պնդում է, որ Փաշինյանը հրաժարական տա և անհետանա հայկական քաղաքական տարածքից: Ներկայում Հայ եկեղեցին այն միակ իրական խոչընդոտն է, որը խանգարում է վարչապետին և նրա թիմին քաղաքական դիվիդենտներ քաղել խաղաղության գործընթացի և Սահմանադրության փոփոխությունների թեմայով առաջիկա քարոզարշավից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome