Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք Չալաբյան
BLOG«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեքշաբթի երեկոյան մենք գործարկեցինք «ՀայաՔվե» թվով 10-րդ գրասենյակը, այս անգամ Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Այն մեր ամենամեծ գրասենյակն է, և բացի տեղի տարածքային կառույցից, ծառայելու է նաև մեր երիտասարդական և կրթական ծրագրերին:
Երեքշաբթի երեկոյան մենք գործարկեցինք «ՀայաՔվե» թվով 10-րդ գրասենյակը, այս անգամ Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Այն մեր ամենամեծ գրասենյակն է, և բացի տեղի տարածքային կառույցից, ծառայելու է նաև մեր երիտասարդական և կրթական ծրագրերին:
Մեր հանձնառությունն է այսպիսի գրասենյակներ գործարկել մեր երկրի բոլոր համայնքներում, «ՀայաՔվե»-ն մոտ բերելու մեր քաղաքացիներին, և նրա ծառայությունը առավել մատչելի դարձնելու նրանց համար: Յուրաքանչյուր համայնքում, որտեղ կան ակտիվ, ազգակենտրոն և իրավագիտակից քաղաքացիներ, մենք պատրաստ ենք աշխատել նրանց հետ, ստեղծել այսպիսի գրասենյակներ և համատեղ աշխատանքի հնարավորություններ, և միասին հզորացնել ու զարգացնել մեր երկիրն, և նրա բոլոր համայնքները:
Այս պահին էլ մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատել նոր գրասենյակներ բացելու ուղղությամբ, մինչ այդ ցանկանում եմ շնորհավորել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մեր բոլոր գործընկերներին, որոնք օգտվելու են այս հյուրընկալ գրասենյակի հնարավորությեւններից, և բարի երթ մաղթել իրենց սկսած մեծ ուղում:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



