Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվե
BLOGԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին։
•Սամինի խոսքով՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմից, ավելի քան 120 հազար հայերի հարկադիր տեղահանությունից և քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումից հետո եկել է ժամանակը, որ Եվրոպան ավելի հստակ դիրքորոշում որդեգրի Բաքվի ռեժիմի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչները ջերմ ընդունելության էին արժանացել Բելգիայի խորհրդարանում հենց Էլլեն Սամինի կողմից։ Պատգամավորի հետևողական դիրքորոշումը վկայում է հայկական իրավունքների պաշտպանության հարցում նրա սկզբունքայնության և քաղաքական համարձակության մասին։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



