Երբ ամոթը մեռնում է, սկսում են Վեհարան գրոհել. բայց հիշիր՝ ոչ մի գրոհ չի փրկում քեզ քո խղճի պատասխանից․ Հրայր Կամենդատյան
BLOGՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ասա՝ այ խաբեբա, էդ որ ասում ես՝ ամուսնությունս չեմ գրանցել, որ տունս ձեռքից չխլեն... բա ընդդիմադիր ո՞ր մեկի տունն են խլել, որ վախենում էիր։ Մի հատ օրինակ ցույց տուր, մի հատ փաստ բեր։ Չկա, գիտես՝ չկա։ Ու էդ թաքնված ամուսնությամբ էլ հիմա ուզում ես ազգ առաջնորդե՞ս։
Էդ որ երեխեքի կացարանի մասին ես իբր թէ անհանգիստ եղել , 120 հազար հայի ընտանիք բնավեր արեցիր ,Արցախը դատարկեցիր։
Իսկ դու, մի մկրտություն չունեցող հալով, կաթողիկոսի տեղը մարդ ես նշանակելու՞։ Դու քո չմկրտված հոգով, 1700 տարվա կանոնագիրք ես ուզում փոխե՞ս։ Էս արդեն ոչ թե սրբապղծություն է, այլ — մերժում ազգային պատվի։
Երբ ամոթը մեռնում է, սկսում են Վեհարան գրոհել։
Բայց հիշիր՝ ոչ մի գրոհ չի փրկում քեզ քո խղճի պատասխանից։ Իսկ վեհարան գրոհողներին Աստծու պատիժ է սպասում, վստահ եղեք:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



