Yerevan, 05.March.2026,
00
:
00
BREAKING


Այս փուլը ծայրաստիճան ակնառու դարձրեց առաջնորդության ճգնաժամը, մյուս կողմից՝ հստակեցրեց լուծվելիք խնդիրը՝ նոր միավորներ, նոր դաշինքներ, նոր թիմեր, նոր աշխատաոճ, նոր գաղափարներ. Հովհաննիսյան

BLOG

Իհարկե, Հայաստանում ապշելու շատ բան կա։ Բայց նույնիսկ յոթը տարի ամեն ինչ տեսած հասարակության համար քաղաքական առաջնորդության այսօրվա պահվածքը, միևնույն է, ապշեցուցիչ է։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Մի ամբողջ ազգ հետևում է, թե Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի։ Նա ստացել է գործողությունների և մտքերի լիակատար ազատություն։ Նա դա ստացել է այն պարզ պատճառով, որ նրան այդ հնարավորությունը տրվել է։

Ես չգիտեմ, թե ո´ր օրը նա ինչ կանի, չեմ էլ ուզում գուշակել, բայց ես գիտեմ այլ հստակ բան.

- Տասնյակ-հազարավոր ընտանիքներ պատրաստ են պայքարի. նրանց համար այս վիճակը կենսականորեն անընդունելի է, սակայն չգիտեն իրենց անելիքը, որովհետև չկա կազմակերպողը։

- Վաղը- մյուս օրն անխուսափելիորեն հարցեր են լինելու նրանց, ովքեր կարող էին, պարտավոր էին կազմակերպել- առաջնորդել, բայց չեն արել։

Տարբեր անհատների կողմից հրապարակային հնչել և հնչում են բազմաթիվ առաջարկներ, որոնք կորում են՝ չստանալով ռեալիզացիայի շանս։ Որովետև չկա կազմակերպիչ- առաջնորդի միավորը, ինստիտուտը։

Ես ինքս հոգնել եմ առաջարկներ հնչեցնելուց, և երևի ժամանակն է դադարեցնելը։ Քանի չկա հասցեատերը՝ ազնիվ-աշխատունակ միավորը (միավորները), դա երևի անիմաստ է։ Երեկ ընկերներիցս մեկը, իմ մի քանի առաջարկները կարդալուց հետո, իր կողմից որպես հետաքրքիր գաղափար առաջարկեց հեռավոր 1989 թվականի օգոստոսի 23-ին բալթյան երեք պետությունների քաղաքացիների կենդանի շղթայի օրինակը՝ հաջակցություն անկախության գաղափարի։ Այն ժամանակ սա շոկային էր միջազգային հանրության համար։ Ահռելի ազդեցություն թողեց։ Երեք հանրապետությունների քաղաքացիներ ձեռք ձեռքի տվեցին մեկ ընդհանուր գաղափարի համար։

 Իսկ ինչո՞ւ չի կարելի կազմակերպել Երևան-Էջմիածին շղթան կամ բոլոր եկեղեցիների միաժամանակյա աջակցության շղթան, որով հազարավոր քաղաքացիներ, ընտանիքներ իրենց աջակցությունը կհայտնեն եկեղեցուն։

Իրականում շատ բան կարելի է անել, եթե դրան կոչված ինստիտուտները չլինեն անգործունյա։ Խնդիրը լավ գաղափարների կամ լավ քաղաքացիների պակասը չէ։ Կազմակերպված քաղաքական կառույցների բացակայությունն է խնդիրը Ես չգիտեմ, թե ինչու ընդդիմադիր պատգամավորները չեն դիմում ՍԴ՝ վարչապետի կողմից «եկեղեցու ռեֆորմների» հարցով։ Նա ուղղակի չունի սահմանադրորեն նման լիազորություններ։ Կան բազմաթիվ այլ հետաքրքիր գաղափարներ կան, որոնք կյանքի չեն կոչվում։ Եվ խոսքքը միայն եկեղեցու թեմային չի վերաբերում։

Կարող են ասել՝ դուք արեք, մենք դաշտը ազատ ենք թողնում (ընդ որում, սա ասում են բացառապես դժվար փուլերում)։ Սա, սակայն, սխալ պատասխան է, որովհետև կան ֆորմալ միավորներ, որոնք ձևավորվել են ընտրությունների արդյունքում, այդ թվում՝ մեր բոլորի ձայնով։ Պրոցես կազմակերպելու համար պետք են նաև ռեսուրսներ, և շատ կարգին մարդիկ պարզապես չունեն դրանք։

Այս փուլը ծայրաստիճան ակնառու դարձրեց առաջնորդության ճգնաժամը։ Մյուս կողմից՝ հստակեցրեց լուծվելիք խնդիրը՝ նոր միավորներ, նոր դաշինքներ, նոր թիմեր, նոր աշխատաոճ, նոր գաղափարներ»,-գրել  է Հովհաննիսյանը:

Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29