2026 թվականից այս պարտադիր հայտարարագրման պահանջը կսկսի տարածվել նաև թոշակառուների և անաշխատունակ այլ խմբերի վրա. Հրայր Կամենդատյան
BLOGՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տասը մլն դրամ չհայտարարագրվող շեմ!!!
Հայաքվեի առաջարկը պետությանը՝ հարկային արդարություն, վարչարարական արդյունավետություն և սոցիալական կայունություն ապահովելու համար:
Հայաքվեն հանդես է գալիս համակարգային առաջարկով՝ պարտադիր հայտարարագրման կարգի մեջ սահմանել չհարկվող շեմ՝ 10 միլիոն դրամի չափով։
Այս փոփոխության կարևորությունը՝
Կազատի շուրջ 600,000 քաղաքացու ոչ նպատակային տուգանքներից՝ յուրաքանչյուրը 1500 դրամի չափով, ինչը իրականում տեխնիկական վրիպակների հիման վրա կատարվող պատժամիջոց է։
Կթեթևացնի պետական վերահսկողության ծախսերը, վարչարարական բեռը և համակարգի ծանրաբեռնվածությունը։
Կբարձրացնի հարկային համակարգի նկատմամբ վստահությունը և կնվազեցնի ստվերի խթանները։
Սակայն վտանգն այն է, որ 2026 թվականից այս պարտադիր հայտարարագրման պահանջը կսկսի տարածվել նաև թոշակառուների և անաշխատունակ այլ խմբերի վրա, ինչն ակնհայտորեն ուղղվելու է պետության ամենախոցելի խմբերին։
Դա կարող է առաջ բերել իրավական և սոցիալական ճգնաժամ․
Տուգանվելու է երկրի չափահաս բնակչության գրեթե կեսը, այդ թվում՝ հազարավոր թոշակառուներ, որոնք անգամ իրենք չեն հասկանում, թե ինչ է “հայտարարագրում” կոչվածը։
Սոցիալական լարվածությունը կավելանա, իսկ պետական վերահսկողական համակարգը կտապալվի։
Հայաքվեն կոչ է անում՝ գոնե այս փուլում վերացնել գործող պահանջը և սահմանել չհարկվող 10 միլիոն դրամ շեմ, ինչը թույլ կտա խուսափել զանգվածային իրավական ճգնաժամից և քաղաքացիների արդարացի դժգոհությունից։
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, խնդրում ենք առավելագույն տարածել, հարգելի հայրենակիցներ:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



