Վաշինգտոնում կնքվելիք Փաշինյան-Ալիև «մտադրությունների հուշագիրը» դառնալու է վերջին հնգամյակի ամենաաղետաբեր փաստաթուղթը․ Դավիթ Սարգսյան
BLOGԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վաշինգտոնում կնքվելիք Փաշինյան-Ալիև «մտադրությունների հուշագիրը»` Թրամփի կնքահայրությամբ, դառնալու է վերջին հնգամյակի ամենաաղետաբեր փաստաթուղթը` շատ ավելի ծանր, քան անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ու ընդհուպ պրահյան ուրացումը:
Վաշինգտոնում կնքվելիք Փաշինյան-Ալիև «մտադրությունների հուշագիրը»` Թրամփի կնքահայրությամբ, դառնալու է վերջին հնգամյակի ամենաաղետաբեր փաստաթուղթը` շատ ավելի ծանր, քան անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ու ընդհուպ պրահյան ուրացումը:
-Այն հայ-ադրբեջանական առաջին ստորագրվելիք փաստաթուղթն է, որը վերաբերելու է արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքին (դրա շուրջ թշնամական նկրտումներին).
-Հուշագիրը որևէ պարտավորություն չի ենթադրում, և պարզ է, որ թշնամին առաջին իսկ հնարավորության դեպքում այն խախտելու է` մի բեմադրված սադրանք հրահրելով, այդպիսով հրաժարվելով իր «ստանձնած» «խաղաղասեր» հանձնառությունից:
-Հուշագիրն ըստ ամենայնի ուղեկցվելու է Սյունիքով միջանցք բացելու գրավոր (կամ բանավոր) պարտավորության ստանձնմամբ, որը հայաստանյան ներքին լսարանին ներկայացվելու է որպես «խաղաղության խաչմերուկ», «Սյունիքի դարպասների բացում», և այլն: Մասնավոր պահնորդական ընկերությանը դրա արտապատվիրակումը մոտ ապագայում փոխարինվելու է այդ ճանապարհի երկայնքով Թուրքիայի զինական ներկայությամբ:
-Ամենահոռին այն է, որ «խաղաղություն» կլիշեն և ստորագրված հուշագիրը դառնալու է Փաշինյանի նախընտրական պլատֆորմը, և մեկ տարի շարունակ նա այն թափահարելու է: Պատերազմ ու պարտություն բերած պատուհասն, այդպիսով, իրեն դիրքավորելու է որպես «խաղաղասեր», իսկ մյուս բոլոր ուժերին` «ռևանշիստ»:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



