Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, այդ գործընթացում ո՞րն է Միացյալ Նահանգների շահը․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ժողովուրդ ջան, կամ մենք պետք է ընդունենք, որ Միացյալ Նահանգները և հատկապես նախագահ Թրամփը այնքան են սիրում հայ ժողովրդին, Հայաստանը, որ օր ու գիշեր մտածում են, թե ինչպես խաղաղություն բերեն մեր ժողովրդի ու պետության համար, կամ մենք պետք է հավատանք, որ նախագահ Թրամփը իսկապես ծանր է տանում, երբ մարդիկ են մահանում, ինչը մենք տեսնում ենք, օրինակ՝ Գազայի դեպքում, մենք տեսանք, թե ինչպես Միացյալ Նահանգները ռմբակոծեցին մեր հարևան Իրանը, կամ մենք պետք է իսկապես լուրջ անալիտիկայով զբաղվենք և փորձենք հասկանալ ամենակարևոր հարցը։ Իսկ ամենակարևոր հարցը, որը պետք է քննարկել, դա հետևյալն է.
Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, այդ գործընթացում ո՞րն է Միացյալ Նահանգների շահը, ինչ շահեր են հետապնդում մեր տարածաշրջանում և Հայաստանում Միացյալ Նահանգները և Հավաքական Արևմուտքը։ Սա այն հարցն է, որը պետք է այս օրերին լիներ Հայաստանի քաղաքական ուժերի և անալիտիկների քննարկման օրակարգում, որը, ցավոք սրտի, կարծես թե բացակայում է քննարկումների շարքից։
Ես առաջարկում եմ՝ մենք լուրջ վերաբերվենք այս հարցին և փորձենք, քննարկելով, հասկանալ, թե որն է Միացյալ Նահանգների շահը այն ամենում, ինչ տեղի է ունենում մեր պետության շուրջ, և կխնդրեի գոնե իրենց վերլուծաբաններին համարող քաղաքագետներին կամ քաղաքական վերլուծաբաններին չպնդել, որ Թրամփն այս ամենն անում է, որպեսզի Նոբելյան մրցանակ ստանա։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



