Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ
BLOGՍիրելի կապանցիներ,
ԶՊՄԿ-ն սիրով շնորհավորում է Կապան քաղաքի տոնի առթիվ, մաղթում բարգավաճում և բարեկեցություն:
Կապանը Հայաստանի հնագույն քաղաքներից է, Հայաստանի հանքարդյունաբերության պատմության օրրաններից մեկը։ Կապանը եղել է և կա մշակույթի, արվեստի և քաղաքակրթության, հոգևոր կյանքի խոշոր կենտրոն, տնտեսության հենասյուներից մեկը: Այն, հարուստ պատմություն ունեցող բնակավայր է` հնագույն վկայություններով, միջնադարյան վանքերով և ամրոցներով, որոնք հայ ժողովրդի տնտեսական, մշակութային և պատմական ամենատարբեր ժամանակների ձեռքբերումների վկան են:
ԶՊՄԿ-ն, որպես պատասխանատու հանքարդյունահանող ընկերություն, շարունակելու է լինել լավ գործընկեր, իր մասնակցությունն ունենալով ազդակիր համայնքներում երիտասարդության կրթական, գիտական առաջընթացին և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերում։
Տոնդ շնորհավոր, Կապան:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



