Ժողովրդավարությու՞ն, չէ, չենք լսել, նույնիսկ դրա իմիտացիան չկա․ Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կառավարությունը ես եմ. եթե մեկը, ով իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունի, դիմում գրի ազատվի»,- ասաց նա, իսկ մենք սկսեցինք նորից մեկնաբանել նրա հերթական ցնդաբանությունը։ Այո, շատ ճիշտ է ասում, ով թասիբ ու արժանապատվություն ունի, պիտի վաղուց դիմում գրած դուրս եկած լիներ, եթե չի արել, ապա իր հետ հավասարապես կիսում է Հայաստանի այսօրվա իրավիճակի ողջ պատասխանատվությունը։

2020 թվականից այս կողմ պետական ապարատի ցանկացած ծառայող, առհասարակ ՔՊ-ական որևէ անդամ բավականին ու բավարար ժամանակ ուներ որոշում կայացնելու և թոթափվելու Փաշինյանի թելադրած հակահայկական օրակարգից։ Եթե չի արել, նշանակում է սպասարկում է հենց նրա անձնական, ոչ թե ազգային-պետական շահը։ Եվ որևէ պատճառաբանություն այլևս էական չէ։ Սա արդեն վաղուց արժեհամակարգային խնդիր է։
Դասական բռնապետի կեցվածք ու խոսույթ։ Եվ մենք սրան դեռ հանդուրժում ենք։ Ժողովրդավարությու՞ն, չէ, չենք լսել, նույնիսկ դրա իմիտացիան չկա, ժողովրդավարությունը վաղուց թաղված է, բազմաթիվ քաղբանտարկյալները վկա։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17