Նիհարեք առանց դիետաների ու մարմնամարզության
SPORTBlog.1in.am-ը գրում է.
Մի քանի կիլոգրամից հեշտ ազատվելու համար կատարեք մի քանի փոփոխություն ձեր կյանքում։
Օգտագործեք փոքր ափսեներ
Փորձեք սնվել ավելի փոքր՝ 20-25 սմ տրամագծով ափսեներով՝ ձեր ախորժակը սահմանափակելու համար։ Երբ ուղեղը տեսնում է ազատ հատվածներով մեծ ափսե, այն սկսում է մտածել, որ ափսեում քիչ ուտելիք կա։ Այսպիսով, ուղեղը կարծում է, որ օրգանիզմը քիչ է սնվել եւ պահանջում է լրացուցիչ չափաբաժին։
Կերեք կապույտ ափսեներից
2012թ-ի. ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սննդամթերքի եւ ափսեի միջեւ եղած գունային տարբերությունը օգնում է, որ մենք ավելի քիչ ուտենք։ Ուտելիս ընտրեք կապույտ ափսեները, քանի որ կապույտ ափսեները այնքան էլ լավ չեն համադրվում սննդի հետ։
Խմեք միայն նեղ եւ երկար բաժակներից
Երբ խոսքը վերաբերում է ըմպելիքներին (հատկապես հյութերին եւ ալկոհոլային խմիչքներին), ապա չափերը մեծ կարեւորություն ունեն։ Սովորաբար նեղ եւ երկար գավաթների մեջ ավելի քիչ քանակությամբ հեղուկ է լցվում, քան լայն ու կարճ։
Ուտելիս ջուր խմեք
Ուտելու ընթացքում ջուր խմելու փոխարեն, փորձեք մեկ բաժակ ջուր խմել ուտելուց առաջ։
Ծամեք մաստակ
Մաստակը նիհարելու ամենալավ միջոցը չէ, բայց այն կարող է սահմանափակել Ձեր ախորժակը, (եթե դուք ցանկանում եք հավելյալ ուտել) նվազեցնելով ուտելու ցանկությունը Ձեր օրգանիզմում։
Ավելացրեք մի փոքր կայենյան պղպեղ
Եթե դուք սիրում եք համեմունքներ, ապա փորձեք ուտեստին ավելացնել կայենյան պղպեղ։ 2011 թ. հետազոտությունները ցույց են տվել, որ կծու ուտեստներից հետո ճարպոտ, աղի եւ քաղցր սնունդ օգտագործելու ցանկությունը զգալիորեն կրճատվում է։