Վաշինգտոնյան փաստաթղթում կա մեկ անարգել ճանապարհ, որը Ադրբեջանը Նախիջևանին կապողն է. Դավիթ Խաժակյան
BLOGՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը անդրադարձել է երեկ Հանրային հեռուտաընկերության բանավեճի իմ հարցադրումներից մեկին, որով անուղղակի ՀԻՄՆԱՎՈՐԵԼ է, որ իշխանությունները Վաշինգտոնում միջանցք են տվել Ադրբեջանին։
Թագուհի Ղազարյանը մեջբերում է Հայաստան-Վրաստան ազատ առևտրի համաձայնագիրը, որտեղ ասվում է, որ երկու երկրները փոխադարձ տրամադրում են անարգել տարանցում արտահանողներին։ Վաշինգտոնյան փաստաթղթում կա ՄԵԿ անարգել ճանապարհ, որը Ադրբեջանը Նախիջևանին կապողն է։ ԱՅՍԻՆՔՆ, Հայաստանը գրավոր պարտավորվել է տրամադրել այդ ճանապարհը, սակայն Ադրբեջանը չի պարտավորվել տրամադրել անարգել ճանապարհ, օրինակ՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի երթուղով։
Որևէ պետություն մյուսից անարգել ճանապարհ ինչպե՞ս կարող է պահանջել։ Որքա՞ն է հնարավոր խեղաթյուրել իրականությունը, որպեսզի երկու երկրների փոխադարձ արգելքների մեղմումը կամ ընդհանրապես վերացումը համեմատել հայաստանյան իշխանությունների՝ Ադրբեջանին տրված միջանցքի հետ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



