Ուշագրավ պատմություն Սամվել Կարապետյանի ուսանողական տարիներից
BLOGՀուշեր, որոնք ներկայի շատ հարցերի պատասխան կարող են լինել...
Հանրակացարանի պարետի ձայնը ամեն առավոտ ուսանողներիս զարթուցիչն էր: -Վարդու՜շ, - կոշտ, խռպոտ ձայնով անդադար հարկի մաքրուհուն էր կանչում ընկեր Ասմարյանը: Էլ զարթուցիչի կարիք չկար: Դժգոհ զարթնում էինք: Շատ խստապահանջ մարդ էր, կարգ ու կանոնով: Եվ իր շնորհիվ էլ այդ մասնաշենքը լավագույնն էր ամբողջ ուսանողական թաղամասում: Սենյակները ավելի հարմարավետ էին, պայմանները այն ժամանակների համար՝ լավագույնը:
Պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունվելուց հետո այդ մասնաշենք եկավ նաև Սամվելը: Ապրում էր 6-րդ հարկում, ընկերոջ՝ Արմենի հետ: Իր սենյակն էլ հարմարավետ ու լուսավոր էր, ինչպես մասնաշենքի բոլոր սենյակները, բայց որոշեց, որ պետք է վերանորոգել: Մենք որպես կատակ ընդունեցինք, դե որովհետև կարծես թե կարիքը չկար:
Ամբողջ վերանորոգումը միայնակ արեց: Մի անգամ ՝ դասի գնալուց առաջ, Արմենին խնդրել էր գիպսի լուծույթը լցնել կաղապարների մեջ, որ մինչև իր գալն արդեն զարդանախշերը պատրաստ լինեին: Գալիս է ու տեսնում ինչ` Արմենը շվարած նստած՝ գիպսով զմռսված դույլը կողքը: Գործը գլուխ չէր բերել: Մի քանի օրվա ընթացքում վերանորոգումն ավարտեց: Եվ խստապահանջ պարետ Ասմարյանի որոշմամբ 161 համարի սենյակը համարվեց «Լավագույն սենյակ»:
Սամվելն իր ուսանողական կյանքը սկսեց իր իսկ ձեռքերով վերանորոգած, մասնաշենքի լավագույն սենյակում:
Գրառումը տիկին Anush Ghazaryan ֆեյսբուքյան էջից
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
3
Ucom Fellowship Incubation Program Participants Visit Ucom
4
Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin Branch
5
Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris



