ՀայաՔվեի պայքարը հանուն թոշակառուների ոչ միայն քաղաքական խոստում է, այլ անձնական նվիրում և անշեղ համոզմունք. Հրայր Կամենդատյան
BLOGԱյսօր Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Հրայր Կամենդատյանը և պարոն Արեգ Սավգուլյանը այցելեցին Գյումրի։
Այցի ընթացքում տեղի ունեցավ դասախոսություն՝ «ՀՀ տնտեսության արդի մարտահրավերները» թեմայով, որին հաջորդեց մտքերի աշխույժ փոխանակում։
Հատկանշական էր ներկաների միաձայն արձագանքը․ նրանք լիովին հավանություն տվեցին կենսաթոշակների առնվազն 50% բարձրացման գաղափարին՝ որպես ամենաարդարացի քայլ մեր մեծերի հանդեպ։
Այս քննարկումն ու աջակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաքվեի պայքարը հանուն թոշակառուների ոչ միայն քաղաքական խոստում է, այլ անձնական նվիրում և անշեղ համոզմունք․
Մեր երկրում աշխատավոր սերունդները, որոնք կյանքի տասնյակ տարիներ նվիրել են Հայաստանի առաջընթացին, արժանի են արժանապատիվ թոշակի։
Հրայր Կամենդատյանը դեռևս սկզբից հստակ ընդգծել է, որ թոշակների բարձրացումը պետք է լինի ոչ թե փոքր քայլերով, այլ հիմնարար փոփոխությամբ՝ առնվազն 50%, որպեսզի տարեցները կարողանան ապրել ոչ թե գոյատևելով, այլ արժանապատիվ կյանքով։
Հայաքվեի աշխատանքները շարունակվում են՝ մեր մեծերի, մեր աշխատավորների և մեր ժողովրդի սոցիալական արդարության համար։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



