Վարչախմբի ղեկավարը այսօր էլ շարունակում է իր սևագույն ցինիզմի շոուն․ Հրայր Կամենդատյան
BLOGՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վարչախմբի ղեկավարը այսօր էլ շարունակում է իր սևագույն ցինիզմի շոուն։
Մեկը, որը Արցախը հանձնել է թշնամուն, որը բոլորին մեղավոր է հայտարարում՝ բացի իրենից, որն իր ձեռքով շպրտել է Մինսկի խմբի 2019 թվականի հայանպաստ խաղաղության ծրագիրը, և դրանով հրահրել է Ադրբեջանին պատերազմի, հիմա հորինում է, թե զոհվածների մայրերը իրեն «շնորհակալություն» են հայտնում ու խաղաղություն են հորդորում։
Նույն նա է, որի հրամանով Եռաբլուրում զոհվածների մայրերին քարշ էին տալիս, նույն նա է, որը Գալեյանին ու Ռոստոմյանին բանտ է նետել, իսկ այսօր ուզում է իրեն ներկայացնել որպես «խաղաղության մարտիկ»։
Սա այլևս քաղաքականություն չէ․ սա պարտության, դավաճանության ու սրբապղծության բացահայտ մանիպուլյացիա է։
Ոչ մի «խաղաղության» փաթեթավորում չի փրկելու նրան պատմության դատաստանից։
Որ ծնկաչոք էլ գնաս Երուսաղեմ, միևնույն է մեր պատմության մեջ կմնաս որպես Մելիք ֆրանգյուլի բախտակից եղբայր։
Հետգրություն։
Բեմի վրա բոզալացից, չոքելուց, իբր հուզվելուց րոպեներ անց լրագրողների հետ հրհռում էր բարձր տրամադրությամբ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



