Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ
BLOG«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անկախությունը միայն տոն չէ․ այն ամենօրյա պայքար է և ամենօրյա ընտրություն։
Հատկապես այս օրերին՝ առավել քան երբևէ, կարևոր է հստակ կանգնել մեր անկախության կողքին։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի թելադրանքով փոխում են մեր երկրի քարտեզը, տարածքը, Սահմանադրությունը՝ անտեսելով Հայաստանի ու հայ ժողովրդի շահը։ Այս ամենի մեջ մենք շատ հաճախ ականատես ենք դառնում անկախության ուրացման հենց երկրի ներսից։
Բայց անկախությունը չի կարող ուրացվել, երբ ժողովուրդը կանգնած է իր արժեքների, իր իրավունքների ու իր հայրենիքի կողքին։
Անկախությունը չի պահվում իշխանական պաշտոններով, այն պահվում է ժողովրդի կամքով։ Այն պահում ենք մենք, երբ մերժում ենք պարտադրված լուծումները, երբ պայքարում ենք մեր ինքնության և ապագայի համար։
Այսօր մեր առջև կանգնած է մեծագույն ընտրություն՝ պահել ու ամրապնդել մեր անկախությունը, թե թույլ տալ, որ Հայաստանը գնա դեպի թուրքացում։ Իսկ ընտրությունն ակնհայտ է, որովհետև Հայաստանը մենք ենք, Հայաստանը մեզանից յուրաքանչյուրն է։
Մենք պետք է լինենք ուժեղ ու միասնական, զգոն և պայքարի պատրաստ։ Չպետք է հանձնվենք, չպետք է վախենանք և չպետք է կրկնենք անցյալի սխալները։
Անկախությունը մեր ձեռքերում է։ Այն պետք է պաշտպանենք ամեն օր՝ հանուն մեր հողի, մեր լեզվի, մեր պատմության, մեր տեսակի ու ինքնության, հայ լինելու մեր իրավունքի ու պատվի, և ի վերջո՝ հանուն մեր ապագայի։
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



