Պետք է հասկանալ, թե ինչու է մեր ժողովուրդը մտահոգ ու ընկճված և մեծ հաշվով չի արձագանքում որևէ գործընթացի կամ որևէ քաղաքական գործչի․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իշխանությունները և նախկին նախագահները, և առհասարակ գրեթե ողջ քաղաքական դաշտը ամենավերջին բառերով մեկը մյուսին վիրավորում են, նսեմացնում, փորձում Երրորդ Հանրապետության բոլոր մեղքերի մեջ մեղադրել իրենց դիմացինին, փոխարենը խնդիրները լուծելու՝ փորձում են մեղավոր գտնել։

Ժողովուրդը մեծ հաշվով անտարբեր է։
Քաղաքական էլիտաները փորձում են ժողովրդի հետաքրքրությունը շարժել ու համակրանքին արժանանալ, բայց իրականում այդ անտարբերությունը չի հաղթահարվում։ «Էլիտաները» ճիշտ կանեն մի պահ կանգ առնել և հասկանալ՝ ինչու է ժողովուրդը հանդուրժող ու ընկճված վիճակում հետևում Հայաստանում և դրա շուրջ տեղի ունեցող ամեն ինչին։
Սա ամենակարևոր հարցերից մեկն է, որի մասին հաստատ արժի խորհել․ չի կարող առանց ժողովրդի լինել պետություն, չի կարող առանց ժողովրդի լինել քաղաքականություն։ Այո՛, պետք է հասկանալ, թե ինչու է մեր ժողովուրդը մտահոգ ու ընկճված և մեծ հաշվով չի արձագանքում որևէ գործընթացի կամ որևէ քաղաքական գործչի։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17