Այն անհանդուրժողականության մթնոլորտը, որը այսօր տիրում է հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում, մեզ որևէ լավ տեղ չի տանում․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պետք է վերջ տալ ատելության խոսքի տարածմանը՝, անհանդուրժողականությանը, մեկը մյուսին վիրավորելու, ֆեյքերով մարդկանց վարկաբեկելու և շանտաժի ենթարկելու, ինչպես նաև մեկը մյուսի ընտանիք մտնելու ու ընտանիքի անդամներին վարկաբեկելու գործելաոճին և պահել այն կարմիր գիծը, որ ընտանիքը սրբություն է։
Պետք է վերջ տալ ատելության խոսքի տարածմանը՝, անհանդուրժողականությանը, մեկը մյուսին վիրավորելու, ֆեյքերով մարդկանց վարկաբեկելու և շանտաժի ենթարկելու, ինչպես նաև մեկը մյուսի ընտանիք մտնելու ու ընտանիքի անդամներին վարկաբեկելու գործելաոճին և պահել այն կարմիր գիծը, որ ընտանիքը սրբություն է։
Սիրելի հայեր այս ամենը բերում է հասարակության ներսում ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի։ Մենք չենք կարող մոռանալ, որ մեր տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության խնդիրը լուծված չէ, և որքան էլ ներքաղաքական օրակարգերը լինեն լարված, միևնույն է, մենք՝ որպես ժողովուրդ, պետք է մեկս մյուսին հարգենք, սիրենք և լինենք միասնական, որպեսզի արտաքին ագրեսիայի դեպքում կարողանանք միասին պաշտպանել մեր երկիրը՝ մեկ բռունցք դառնալով։
Շատերն ինձ ասում են, որ ես հանրային խոսքում պատրաստվում եմ, նոր եմ խոսում։
Այո՛, ես պատրաստվում եմ, քանզի կարծում եմ, որ հանրությանը ներկայանալը պատասխանատու աշխատանք է։
Այո՛, ժողովրդի հետ խոսելը ամենապատասխանատու գործն է այն մարդկանց համար, ովքեր իրենց վերագրում են քաղաքականությամբ զբաղվելու և ժողովրդի հետ շփվելու իրավունք։
Այո՛, ժողովրդի հետ խոսելիս պետք է պատրաստվել, պետք է իմանալ՝ ինչ ես ասում, քանզի պետք է նաև ունենալ պատասխանատվության զգացում սեփական խոսքի և արարքների նկատմամբ, բա հո բառերը շաղ տալով չէ, կամ ինչ ուզել-չուզելով ասված անպատասխանատու խոսքերով։
Կարծում եմ՝ այսպես պետք է լինի յուրաքանչյուր մարդու, առավել ևս՝ հանրային գործչի սկզբունքը։ Աստված մարդուն անասունից տարբերակել է խոսքով ու խղճով։
Սիրելի՛ հայեր, այն անհանդուրժողականության մթնոլորտը, որը այսօր տիրում է հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում, մեզ որևէ լավ տեղ չի տանում։ Պետք է կանգ առնել, խորհել և հասկանալ՝ ինչպես պետք է մենք ձևավորենք առողջ, բանական մթնոլորտ, որտեղ մեկը մյուսին կվերաբերվի առողջ քննադատությամբ։ Մենք պետք է միշտ հիշենք՝ մեզանից հետո մեր հայրենիքում ապրելու են մեր երեխաները, մեր թոռները, և մենք պարտավոր ենք մտածել՝ ինչպիսի մթնոլորտ և ինչպիսի հայրենիք ենք մենք ժառանգելու մեր ապագա սերունդներին։
Վերջիվերջո մենք բոլորս ենք հայ։
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



