Ալիևի ձևակերպմամբ՝ Նիկոլի իշխանությունը իր համար «Ալլահի պարգև» է. Արմեն Հովասափյան
BLOGԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլի խոսույթի հիմնական բաղադրիչներից մեկն այն է, որ իր կողմից կատարված յուրաքանչյուր քայլ ու գործողություն նա տիրաժավորում է մաքսիմալիստական պրիզմայով՝ ներկայացնելով այն կա՛մ որպես «աննախադեպ քայլ», կա՛մ որպես «պատմական որոշում», կա՛մ էլ ձևակերպում է, թե «երբեք այս աստիճան պաշտպանված, անվտանգ, ինքնիշխան չենք եղել» և այլն։ Սա խոսում է արժեքային բարդույթի և սեփական քայլերի նկատմամբ ալնհայտ կասկածի մասին։ Փաստացի, նա մարդկանց փորձում է բացատրել իր արարքները, արդարանալ, ասելով. «Մի նեղացեք, դուք չեք հասկանում, բայց սա պատմական է, աննախադեպ է, ես սա ձեզ համար եմ անում»։ Իսկ իրականությունն այն է, որ նա դա նա անում է զուտ վերարտադրվելու նպատակով:
Ուղիղ յոթ տարի առաջ՝ 2018-ի հոկտեմբերին, Նիկոլը Կապանում հայտարարում էր, թե «ՀՀ սահմանում երբեք այսքան հանգիստ ու խաղաղ չի եղել, ինչպես հիմա է»։ Իսկ թե ինչ հռետորաբանություն ուներ այդ շրջանում Ադրբեջանը՝ բոլորս լավ ենք հիշում։ Ավելի լավ ենք հիշում նաև այն, որ 2020-ի սեպտեմբերին Ալիևը հայտարարում էր, թե 2018-ին Դուշանբեում Նիկոլն իրեն խնդրել էր, որ սահմանին հանգիստ լինի, չկրակեն, որպեսզի ինքը կարողանա դեկտեմբերին սպասվող ընտրություններից առաջ «նախկինների» հարցերը վերջնականապես լուծել և լիարժեք իշխանություն ձեռք բերել, հետո զբաղվել Արցախի հարցով։ Ալիևը համբերեց, Նիկոլը 2018-ի դեկտեմբերին վերընտրվեց, ամբողջ պառլամենտն ու երկրի առանցքային պաշտոնները իրենով արեց, և արդյունքում բոլորս ստացանք 44-օրյա պատերազմը ու «լուծեց» Արցախի հարցը՝ այն հանձնելով գործընկերոջը:
Այսօր էլ Նիկոլն ու իր թիմը մոտավորապես նույն տրամաբանությամբ արդեն մեկուկես ամիս է հայտարարում են, թե «ՀՀ սահմանին մեկ տարի յոթ ամիս է զինվոր չի զոհվել, իսկ մեկուկես ամիս է՝ ոչ մի կրակոց չկա»։ Եվ կրկին ընտրական գործընթացներին ընդառաջ ենք, և կրկին այդ «խորհրդավոր հանգստությունը»։ Իսկ սեղանին փաստացի դրված է Սյունիքի թեման, ավելին՝ Ալիևն այն չի համարում հայկական տարած, այլ արտապատվիրակված միավոր, որի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն, իրենն է:
Ի դեպ, Ալիևը և տարբեր ադրբեջանցի պաշտոնյաներ պարբերաբար հստակ մեսիջներ են տալիս, որ Նիկոլի իշխանությունը իրենց համար ամենաձեռնտու իշխանությունն է, որ երբևէ եղել է Հայաստանում։ Ալիևի ձևակերպմամբ՝ սա իր համար «Ալլահի պարգև» է։
Ամփոփելով՝ Նիկոլի իշխանության «խորհրդավոր հանգստության» ու «աննախադեպության» մասին հռետորաբանությունը, ինչպես ցույց է տալիս անցած տարիների փորձը, իրականում միշտ էլ ընտրական նպատակների սպասարկման գործիք է եղել։ Դրա գինը վճարել է երկիրը՝ ստանալով 44-օրյա պատերազմ ու պարտություն։ Այսօր կրկնվող նույն մոտեցումը ոչ թե անվտանգության կամ խաղաղության երաշխիք է, այլ վտանգավոր ինքնախաբեություն, որն ամենաշահառուն դարձնում է ոչ թե Հայաստանը, այլ Ալիևն ու Ադրբեջանը։
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



