Հայաստանի Ազգային ժողովում մի անգրագետ կնոջ նշանակել են առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ. Հրայր Կամենդատյան
BLOG Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի Ազգային ժողովում մի անգրագետ կնոջ նշանակել են առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ։ Խայտառակություն։ Եվ այդ նույն տգետը դեռ համարձակվում է հայտարարել, թե իբր կրթությունը կարևոր չէ, ինքը սիրով է լցված։
Համեմատության համար՝ Ռուսաստանի Դումայում նույն հանձնաժողովների ղեկավարները բոլորը բարձրագույն կրթությամբ մասնագետներ են։ Օրինակ՝ Սերգեյ Լեոնովը, ով այսօր ղեկավարում է Դումայի առողջապահության հանձնաժողովը, ավարտել է Սմոլենսկի պետական բժշկական ակադեմիան և ունի բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Իսկ սոցիալական քաղաքականության հանձնաժողովը ղեկավարում է Յարոսլավ Նիլովը, ով ավարտել է Մոսկվայի Էներգետիկ ինստիտուտը և ՌԱՆԽԻԳՍ-ը։
Այսինքն՝ նույնիսկ Ռուսաստանում, որտեղ քաղաքական համակարգը ավտորիտար է, հանձնաժողովների նախագահներ նշանակում են մասնագիտացված բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց։ Մեզ մոտ՝ անգրագետ, անպատրաստ, պատահական մարդ։ Սա ոչ թե սիրո, այլ պետության նվաստացման, ժողովրդի առողջության և սոցիալական իրավունքների վտանգման քայլ է։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



