19-րդ դարում դեռևս պետականություն չունեցող մեր ժողովրդի բազմաթիվ մտավորական զավակներ իրենց գործունեությամբ հիմք դրեցին նոր քաղաքական ազգի. Ավետիք Չալաբյան
BLOGՎերջերս մի կիսագրագետ քաղաքական բախտախնդիր, փորձելով փայլել իր «նորարարական» մտածելակերպով, պնդում արեց, որ մեր ազգի հայրենասիրության մոդելը ձևավորվել է 20-րդ դարի երկրորդ կեսի Խորհրդային պրոպագանդայի ազդեցության ներքո, թերևս մոռանալով, որ դեռ 5-րդ դարից սկսած Մովսես Խորենացին գրել է իր «Հայոց պատմությունը», Եղիշեն՝ իր «Վասն Վարդանի և հայոց պատերազմի», և դրանից հետո անցնող դարերի ընթացքում մեր բազմաթիվ մեծերը իրենց անմահ ստեղծագործություններով բյուրեղացրել են մեր ինքնությունը, և ձևավորել հենց այն հայրենասիրությունը, որի կենտրոնում մեր աստվածատուր հայրենիքն է, նրանից սերված մեր ինքնությունը, և նրան խարսխված մեր հավատը:
Մեր ինքնության վերազարթոնքի տեսանկյունից նոր ժամանակներում առանցքային էր ոչ թե 20-րդ, այլ 19-րդ դարը, երբ դեռևս պետականություն չունեցող մեր ժողովրդի բազմաթիվ մտավորական զավակներ իրենց գործունեությամբ հիմք դրեցին նոր քաղաքական ազգի և նրա պետական գիտակցության ձևավորման համար:
Դրանցից մեկի՝ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» անմահ վեպի մասին է այս հակիրճ խոսքս՝ որպես հայրենասիրության և ներշնչանքի հրաշալի օրինակ:
Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր սիրված օրինակներն այստեղ ավելացնել, և դրանով հարստացնել վերն արտահայտված առանցքային միռքը:
Դրանցից մեկի՝ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» անմահ վեպի մասին է այս հակիրճ խոսքս՝ որպես հայրենասիրության և ներշնչանքի հրաշալի օրինակ:
Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր սիրված օրինակներն այստեղ ավելացնել, և դրանով հարստացնել վերն արտահայտված առանցքային միռքը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



