«Դեմոկրատական այլընտրանքը» չի վախենում ճշմարտությունից. Սուրեն Սուրենյանց
BLOGՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դեմոկրատական այլընտրանքը» չի վախենում ճշմարտությունից
Իշխանության թևերից մեկի վերահսկողության տակ գտնվող կայքի հրապարակած նյութը ոչ միայն զրպարտչական ու անպարկեշտ է, այլև վկայում է իշխանության նյարդային վիճակի մասին։
Նման արձագանքը մեկ բան է ապացուցում՝ թե՛ ես, թե՛ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ճիշտ քաղաքական որոշում ենք կայացրել։
1. Մեր աջակցությունն «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը եղել է գիտակցված և հաշվարկված քայլ։ Այս նախաձեռնության շուրջ ձևավորվում է նոր քաղաքական և հանրային կոնսոլիդացիա, որը բնականաբար անհանգստացնում է գործող իշխանությանը։ Եվ որքան ավելի հիստերիկ են իշխանական քարոզչամեքենայի արձագանքները, այնքան ակնհայտ է դառնում մեր դիրքորոշման ճիշտ լինելը։
2. «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը իրականում երկար սպասված քաղաքական գործընթաց է։ Այն առաջին անգամ ստեղծում է հարթակ՝ ազգային օրակարգի շուրջ համախմբման և գործնական ծրագրային համագործակցության համար։ Մենք աջակցում ենք ոչ թե անձին, այլ գաղափարին՝ ուժեղ, համախմբված և ծրագրային Հայաստանի տեսլականին։
3. Միևնույն ժամանակ զգուշացնում եմ՝ անձնական բնույթի ցանկացած հարձակման կամ զրպարտչական փորձի դեպքում արձագանքը լինելու է չափազանց կոշտ և իրավական հիմքով։ Քաղաքական բանավեճը կարող է լինել սուր, բայց այն չպետք է վերածվի անձնական վարկաբեկման։
«Դեմոկրատական այլընտրանքը» պատրաստ է շարունակել իր հետևողական ուղին՝ նպաստելով առողջ քաղաքական դաշտի ձևավորմանը։
Այն գործընթացը, որն այսօր սկսվել է՝ անշրջելի է։
Հայաստանի քաղաքական իրականությունը փոխվելու է՝ ժողովրդի պահանջով և հանուն պետության շահի։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



