Պետությունը ուժեղ է այնքանով, որքանով հզոր են նրա ուսուցիչները. Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պետությունը ուժեղ է այնքանով, որքանով հզոր են նրա ուսուցիչները։
Հենց այդ պատճառով պետք է ստեղծվի նոր պետական կոչում՝ «ՀԱՐԳԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ»։
Այս բառերը պետք է դառնան ամենաբարձր կոչումը Հայաստանում՝ գրեթե հավասար Ազգային հերոսի կոչմանը, կամ ընդամենը մեկ սանդղակ ներքև։
Էն որ ասում են՝ «գեներալ է», «նախարար է»...
Հասկացաք՝ ինչ նկատի ունեմ։
Դրանցից վեր պետք է հնչի արտահայտությունը՝ «ՀԱՐԳԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ»։
Որովհետև հենց նա է՝ ազգի ճարտարապետը։
Ուստի «ՀԱՐԳԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ» բառերը պետք է դառնան պետական կոչում։
Այ հենց այդ կոչմանը արժանացած մարդուն տեսնելիս պետք է խոնարվենք և հպարտանանք։
Ուսուցիչը = Գիտելիք
Գիտելիքը = Ուժ
Ուժը = Պետություն
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



