Նարեկ Գրիգորյանը այդպես էլ չկատարեց իր տված խոստումը և ներողություն չխնդրեց Սամվել Կարապետյանից․ Ալիկ Ալեքսանյան
VIDEOԱլիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Անցել է արդեն 10 օր այն օրվանից, երբ ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակեցի Սամվել Կարապետյանի կողմից Գեղարքունիքի մարզում կատարված բարեգործություններից մեկի մասին պատմող տեսանյութը՝ Սոթք գյուղից, որտեղ Սամվել Կարապետյանն իր միջոցներով վերականգնել է 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայից տուժած 147 բնակելի տուն։
Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյան-ը Ֆակտոր TV-ի եթերում, խոսելով ազգային բարերար Սամվել Կարապետյանի մասին, նշել է, որ 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն։
Նարեկ Գրիգորյանը, սակայն, այդպես էլ չկատարեց իր տված խոստումը և ներողություն չխնդրեց Սամվել Կարապետյանից, փոխարենը սկսեց պոստֆակտում ինչ-որ նոր, չփոխկապցած պայմաններ ավելացնել։
Նարեկ Գրիգորյան, մեր մեծերը մեզ սովորեցրել են, որ եթե հայ տղամարդը ինչ-որ մի բան է խոսք տալիս, պետք է անի։
Ստորև մեր հայրենակիցներին ներկայացնում եմ նաև ևս մի քանի բարեգործություն, որոնք կատարվել են Սամվել Կարապետյանի կողմից մինչև 2021 թվականը՝
1) Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով Տաշիր բարեգործական հիմնադրամը 2020 թվականին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ճամբարակի և Վարդենիսի հիվանդանոցներին:
2) Քառասունչորսօրյա պատերազմում Հայրենիքի համար իրենց կյանքը տված՝ ծնունդով Գեղարքունիքից մեր 309 հերոսների ընտանիքների էլեկտրաէներգիայի վճարը պատերազմից ի վեր վճարվել է Սամվել Կարապետյանի միջոցներով։
Նարեկ Գրիգորյան, հորդորում եմ պահել խոստումը, դեռ ուշ չէ´:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



