«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին վաղարշապատցիների հետ
VIDEOՆոյեմբերի 8-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները չնախատեսված այցով գտնվում էին Վաղարշապատ համայնքում։ Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, շարժման անդամները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մայր Տաճարում մոմավառություն իրականացրեցին։
Այցի ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին նաև շարժմանը միացած վաղարշապատցիների հետ, ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող` Հայաստանի զարգացման տեսլականը, պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում շարժման առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



