Նոյեմբերի 21-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելեցին Գյումրիի Զարգացման Լաբորատորիա
VIDEOՆոյեմբերի 21-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները գտնվում էին Գյումրիում։ Այցի ընթացքում շարժման անդամները այցելեցին Գյումրիի Զարգացման Լաբորատորիա և հանդիպում ունեցան կենտրոնի սաների հետ։
Հանդիպման ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման երիտասարդ տաղանդների աջակցության աշխատանքային խմբի համակարգող Գոհար Ղումաշյանը հաջողություն մաղթեց կենտրոնի սաներին, որոնք «Մեր ձևով» շարժման աջակցությամբ և «Տաշիր»բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ այս ամսվա վերջին մեկնելու են Սինգապուր`մասնակցելու և Հայաստանը ներկայացնելու 2025թ. Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad 2025) ազգային փուլի հաղթողների եզրափակչին։
Ուրախ ենք, որ այս տաղանդավոր երեխաների զարգացման գործի մասն ենք դարձել։ Մաղթում ենք ՀԱՂԹԱՆԱԿ։
1
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates



