Եվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ Մելոյան
VIDEOԳոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը։
Բայց մենք Հայաստանում տոնելու առիթ չունենք։ Մենք գործ ունենք անելու! Այսօր ՀՀ-ում տասնյակ քաղբանտարկյալներ կան։
Ապօրինաբար ազատազրկված են մեր 4 Սրբազան հայրերը, բարերար Սամվել Կարապետյանը և մեր տասնյակ հայրենակիցներ։
Նրանք պատժվում են բացառապես իրենց քաղաքական հայացքների, դավանանքի և խոսքի ազատության համար։
Ես կոչ եմ անում կոտրել լռության շղթաները։ Մարդու իրավունքները արտոնություն չեն, դրանք մեր ժողովրդավարության հիմքն են։ Եվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում։
Մեր պայքարի նպատակը ուժեղ եւ միասնական Հայաստանն է, որտեղ երաշխավորված է իրավունքի գերակայությունը, և մարդիկ կարող են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



