Yerevan, 01.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը Հնդկաստանի առանցքային գործընկերն է տարածաշրջանում. հնդիկ վերլուծաբաններ

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հնդկաստանը Հայաստանը դիտարկում է որպես Հարավային Կովկասում իր առանցքային գործընկեր: Այս մասին Նյու Դելիում միջազգային, այդ թվում հայկական լրատվամիջոցների՝ NEWS.am-ի, Armenpress-ի և CivilNet-ի հետ հանդիպմանը նշել են Հնդկաստանի առաջատար վերլուծական կենտրոնի՝ Դիտորդական հետազոտական հիմնադրամի հետազոտողները (Observer Research Foundation, ORF): Նրանք ընդգծել են, որ Հնդկաստանի ներկայությունը Եվրասիայում հետզհետե խորանում է, աճում է հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցությունների, երկկողմ համագործակցությունների նկատմամբ։

Հայաստանի հետ հարաբերությունները՝ առաջնահերթություն Հնդկաստանի համար

Հայաստանը Հնդկաստանի համար հետզհետե ավելի առանցքային և հուսալի գործընկեր է դառնում, նշում են հետազոտական հիմնադրամի վերլուծաբանները:

Կենտրոնի վերլուծաբան Ալեքսեյ Զախարովի խոսքով՝ Հնդկաստանը առաջնահերթություն է տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին ամրապնդելով ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլեւ  պաշտպանական կապերը:

Image - 2025-12-11T211748.202.jpg (71 KB)

«Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները զգալիորեն բարելավվել են հատկապես պաշտպանության ոլորտում: Հնդկաստանը առաջնահերթ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում Հայաստանի հետ հարաբերություններին: Այժմ շատ քննարկումներ են ընթանում մարդկանց միջև կապերի բարելավման շուրջ՝ երկու երկրների միջև ավելի անմիջական կապեր հաստատելու միջոցով»,- նշել է նա՝ հավելելով, որ Հնդկաստանը շահագրգռված է նաև Վրաստանի հետ համագործակցության խորացմամբ։

Վերլուծաբան Ռաջոլի Սիդհարթ Ջայապրակաշը Հայաստանը բնութագրում է որպես Հնդկաստանի ռազմավարական գործընկեր՝ ընդգծելով Նյու Դելիի վստահությունը հարաբերությունների կայունության և հուսալիության հարցում:

Image - 2025-12-11T211802.875.jpg (1.10 MB)

«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Հայաստանը Հնդկաստանի ռազմավարական գործընկերն է, և որ Հնդկաստանն ու Հայաստանը միմյանց շահերի դեմ ոչինչ չեն անի»,- նշել է նա:

ԹուրքիաԱդրբեջանՊակիստան համագործակցությունը մտահոգում է Հնդկաստանին

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև զարգացող ռազմական ու քաղաքական համագործակցության ֆոնին Հայաստանը դառնում է Հնդաստանի համար էլ ավելի կարևոր գործընկեր, ընդգծում են հնդիկ հետազոտողները։

Թուրքիա–Ադրբեջան–Պակիստան եռակողմ համագործակցության մասին խոսելով՝ ORF–ի ռազմավարական խորհրդատու Աջայ Բիսարիան նշեց, որ Հնդաստանը, Եվրասիայում վարվող քաղաքականության շրջանակում ակտիվ երկխոսության մեջ լինելով ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, միևնույն ժամանակ լուրջ անվտանգության մտահոգություններ ունի այդ դաշինքի առնչությամբ:

Image - 2025-12-11T211826.422.jpg (101 KB)

«Վերջին Հնդկաստան-Պակիստան հակամարտության ընթացքում մենք նկատեցինք թուրքական անօդաչուների լայն կիրառություն։ Այդ հարցը մենք քննարկել ենք Թուրքիայի հետ։ Դա մի քանի առումներով վտանգում է հարաբերությունները» - ասաց նա։

Վերլուծաբան Ալեքսեյ Զախարովն իր հերթին ընդգծեց, որ այդ եռակողմ համագործակցությունը Հնդաստանի համար ակնհայտ ռազմավարական մարտահրավերներ է ստեղծում։

Չնայած մտահոգություններին՝ հնդիկ հետազոտողները նշում են, որ Նյու Դելին շարունակում է պահպանել տնտեսական հարաբերությունները թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանի հետ դեռ կան մի շարք էներգետիկ նախագծեր, , իսկ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը բավական ամուր է»,- նշեց Զախարովը:

Հնդաստանը Հայաստանը տեսնում է Հյուսիս-Հարավ տրասպորտային միջանցքի մասնակից

Հնդկաստանը կարևորում է Հայաստանի դերը որպես Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) մաս՝ նշում են հնդիկ վերլուծաբանները: Մինչ այդ միջանցքի ծրագրում այժմ ակտիվ ներգրավվածություն ունի Ադրբեջանը, հնդիկ վերլուծաբանների խոսքով՝ Հնդկաստանը շահագրգռված է այդ նախագծին Հայաստանի մասնակցությամբ: 

«Հիմնական երկաթուղային գիծը անցնում է Իրանի տարածքով, այնուհետև՝ Ադրբեջանի: Այժմ տրանսպորտային միջանցքի համար դիտարկվում են նաեւ այնպիսի ուղիներ, որոնք չեն անցնում Ադրբեջանի տարածքով: Այդ տեսակյունից Հայաստանի և Իրանի միջև ընդլայնվող հաղորդակցություններից Հնդկաստանը կարող է օգտվել»,- նշեց վերլուծաբան Ալեքսեյ Զախարովը:

Նրա խոսքով՝ անգամ INSTC-ի պաշտոնական շրջանակներից դուրս Հնդկաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ հաղորդակցության բարելավմամբ և այնպիսի գործնական երթուղիների ստեղծմամբ, որոնք կուժեղացնեն կապը երկու երկրների միջև։

ՀայաստանԱդրբեջան գործընթացները՝ զգուշավոր լավատեսության հիմք

Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների նկատմամբ հնդկական կողմը դրական, բայց զգուշավոր վերաբերմունք ունի:

Հնդիկ վերլուծաբանները, թեեւ նշում են, որ ներկա, հարաբերականորեն հանգիստ իրավիճակը համագործակցությունների հնարավորություններ է բացում, բայց եւ զգուշավոր են գնահատականներ հնչեցնելիս:

«Թեեւ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում որոշակի առաջընթաց կա, դրանք արմատապես չեն բարելավվել, քանի որ ռազմավարական շահերի համընկնում չկա»,- նշեց Ռաջոլի Սիդհարթ Ջայապրակաշը:

Նա հավելեց, որ Հնդաստանը ողջունում է խաղաղությանն ուղղված ցանկացած քայլ, սակայն շարունակում է ուշադիր հետևել զարգացումներին։

Հնդիկ հետազոտողները ընդգծեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի կանխատեսելի միջավայրը կնպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը և Հնդաստան–Հայաստան համագործակցության խորացմանը։,

Գայանե Ալեքսանյան, Նյու Դելի

Հետևեք մեզ՝ այստեղ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield