Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Նոր տարի, հին ստեր․ ո՞ւր է գնում Հայաստանը

POLITICS

Հայաստանի գործող ղեկավարությունն ավարտվող և նոր մեկնարկող տարին դիմավորում է հերթական քաղաքական «գյուտերով»։ Պարզվում է՝ կարելի է խոսել խաղաղության մասին, երբ տարիներ շարունակ հրահրում ես պատերազմ, հանձնում ես քո հայրենակիցներին և քո պետությունը։ Կարելի է խոսել հաղթանակի մասին՝ մի քանի տարի անընդմեջ ծանր ու համակարգային պարտություններից հետո։ Կարելի է խոսել ինքնիշխանության ամրապնդման մասին, երբ իրականում քայքայվում են դրա վերջին հենասյուները։

Այս ամենին ավելացավ ևս մեկ «նորարարություն»․ ինչպես վարել արտաքին քաղաքականություն, երբ այն իրականում գոյություն չունի։ Ավելի ճիշտ՝ երբ արտաքին քաղաքական գիծը հիշեցնում է երկբևեռ խանգարում ունեցող մարդու անկանոն վարքագիծ։

Արդեն ութ տարի շարունակ՝ օրական ռեժիմով, պետական և մերձպետական բոլոր հարթակներով իրականացվում է ագրեսիվ հակառուսական քարոզչություն։ Յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է հարց բարձրացնել կամ առարկել, անմիջապես պիտակավորվում է որպես «ռուսական գործակալ»։ Սակայն նույն այդ քարոզչության առանցքային դեմքը պարբերաբար մեկնում է Ռուսաստան, հանդիպում ՌԴ ղեկավարությանը, գրկախառնվում, փոխանակվում ջերմ հայտարարություններով, ստորագրում փաստաթղթեր և խոսում այն մասին, թե որքան շահավետ է Հայաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։

Այնուհետև վերադառնում է Երևան, և ամեն ինչ սկսվում է սկզբից՝ ցեխարձակման նոր ալիք բոլոր նրանց հասցեին, ովքեր ունեն այլ կարծիք, և ցուցադրական ընդունելություններ այն «եվրոպացիների» հետ, որոնք Եվրոպայի հետ ոչ գաղափարական, ոչ քաղաքական կապ չունեն։  Հավասարակշռված արտաքին քաղաքականության փոխարեն՝ հիստերիա, քաոս և լիակատար անորոշություն։

2025 թվականը Հայաստանի համար դարձավ հերթական կորուստների տարի։ Եվ այս ամենի ֆոնին երկրի ղեկավարը շարունակում է ենթարկվել հարևան պետության պահանջներին՝ քայլ առ քայլ զիջելով պետական դիրքերը։

Հայաստանը փաստացի հրաժարվեց իր ամենագլխավոր, եթե ոչ միակ ռազմավարական խաղաքարտից՝ «Զանգեզուրի միջանցքից»՝ այն պարզապես վերանվանելով Թրամփի ուղի։ Դրա դիմաց Հայաստանը չստացավ ոչինչ։ Չկայացավ փոխադարձ հաղորդակցությունների բացում հավասար հիմունքներով, չվերադարձվեցին գերիները, չապահովվեց արցախցիների վերադարձի իրավունքը։

Սկզբում հանրությանը համոզում էին, թե խոսքը 99 տարվա վարձակալության մասին է։ Հետո պարզվեց՝ ոչ 99։ Սկզբում հայտարարում էին, որ ամեն ինչ լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Հետո պարզվեց՝ այնտեղ Հայաստանը փաստացի չի լինելու, չի լինելու սահմանային ու մաքսային վերահսկողություն։ Սկզբում խոսում էին երրորդ պետությունների բացակայության մասին, հետո պարզվեց՝ լինելու են։ Նույն ձեռագիրն է՝ ինչ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և Արցախը հանձնելու ժամանակ։ Ստի նույն մեխանիկան։

 

Այս քաղաքական շղթայի հաջորդ օղակը դարձավ հարձակումն ազգային ինքնության վերջին ինստիտուցիոնալ հենարանի՝ Հայ առաքելական եկեղեցու վրա։ Պետության կոպիտ միջամտությունը եկեղեցու ներքին գործերին արդեն չի էլ փորձվում քողարկել։ Մենք բոլորս տեսանք այդ զզվելի կադրերը, երբ դավաճանների մի խումբ ներխուժեց Էջմիածնի Մայր Տաճար և փորձեց սրբապիղծ շոու կազմակերպել։ Լավ նորությունն այն էր, որ ժողովուրդը կանգնեց եկեղեցու կողքին և կասեցրեց այդ ծաղրանքը։

Այս թեմաներին անդրադառնալով՝ քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը ընդգծում է, որ Եկեղեցու դեմ սկսված գործընթացը ներքին ինքնագործունեություն չէ։ Նրա խոսքով, երբ արտաքին ճնշումները հասնում են այն կետին, որտեղ արդեն փորձ է արվում վերահսկել հոգևոր առաջնորդի ընտրությունը, դա այլևս ոչ թե ներքաղաքական ճգնաժամ է, այլ պետականության կորստի ազդանշան։ Խաչիկյանը նշում է, որ եկեղեցու պառակտումը ուղիղ ճանապարհ է դեպի ազգային ինքնության քայքայում, իսկ ինքնության քայքայումը՝ դեպի կառավարվող տարածքի վերածում։

Իրականում այսօր արդեն խոսվում է այն մասին, որ հարևան երկրի թելադրանքով Հայաստանի իշխանությունը փորձում է ազդել Կաթողիկոսի ընտրության վրա։ Սա անկախության լիակատար և անվիճելի կորուստ է։ Այսօր որոշվում է, թե ով պետք է լինի Կաթողիկոսը, վաղը կորոշվի՝ ով կլինի վարչապետը, իսկ մյուս օրը՝ ով ում վրա է թքելու Ազգային ժողովում։

Զուգահեռաբար մեկնարկում է տնտեսական ինտեգրման գործընթաց, որը ոչ թե ուժեղացնում է Հայաստանը, այլ խորացնում նրա կախվածությունը հարևաններից՝ վերածելով այն քաղաքականորեն ենթակա տարածքի։ Անկախությունը մաշվում է ոչ թե միանգամից, այլ քայլ առ քայլ, և այդ գործընթացը արդեն գրեթե ավարտին է մոտենում։

Անկախության կորստի ևս մեկ ակնհայտ դրսևորում է արտաքին ուժերի բաց և պաշտոնական միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին։

Դրան գումարվում են շարունակվող բռնաճնշումները, քաղաքական հետապնդումները, խոսքի ազատության սահմանափակումները։ Այն բոլոր եվրոպական արժեքները, որոնց մասին բարձրագոչ խոսվում էր 2018-ին, այսօր կա՛մ դավաճանված են, կա՛մ վերածված դատարկ լոզունգների։

Մնում է հույսը, որ նոր տարում հայ ժողովուրդը վերջապես կկասեցնի Հայաստանի գահավիժումը դեպի անդունդ։ Կասի իր խոսքը և կվճռի, որ պետությունը կորցնելն ու օտար թելադրանքով ապրելը չարժե ո՛չ փողի, ո՛չ ասֆալտի, ո՛չ էլ «առանց վիզա» ճամփորդելու դիմաց։  Հայաստանի փրկությունը միայն ժողովրդի ձեռքերում է։ Միայն նա կարող է կանգնեցնել այս կապիտուլյացիան և վերադարձնել պետության ապագայի իրավունքը։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference