Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս Նիազյան
Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է։
Ռուբենը Ռուբինյան ասում է, որ ընդդիմությունը ուզում է ոտնատակ անել իրենց ձեռքբերումները։
Եկեք թվարկենք այս պատուհասների ձեռքբերումները.
1. Հազարամյակներով հայկական համարվող և հայերով բնակեցված Արցախի ամբողջական կորուստ և հայաթափում
2. 4000 և ավել զոհ
3. Տաս հազարին հասնող վիրավոր
4. Հայաստանի սուվերեն տարածքների կորուստ
5. Գերիներ, որոնց Բաքվում դատապարտում են ցմահից մինչև տասնյակ տարիների դատապարտման
5. Արտոնյալ պայմաններով ճանապարհ Ադրբեջանին
6. Հարձակում Հայ Առաքելական Եկեղեցու վրա
7. Տասնյակ քաղաքական բանտարկյալներ
8. 14 միլիարդ դոլար արտաքին պարտք
9. Գույքահարկի տասնապատկում
10. Հանրային տրանսպորտի թանկացում
11. Կարմիր գծերի թանկացում
12. Առաջին անհրաժեշտության ապրանքների գների շեշտակի թանկացում
Մնացածը կարող եք դուք շարունակել։
Հ.Գ Մի բանում իրենք ճիշտ են իրենց անձնական ձեռքբերումների առումով՝ կյանքներում մի հացի բուդկա չստեղծածները դարձել են դոլարային միլիոնատերեր և միլիարդներով պարգևավճարներ են ստանում։
Այո, ընդդիմությանը պետք է հաջողվի կասեցնել մեր երկրի այս ողբալի ընթացքը, ընդդիմությունը սխալվելու իրավունք չունի։
1
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
2
The Power of One Dram — to Mathemik NGO
3
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
4
Winter adventures continue at Myler: Idram&IDBank
5
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber



