Մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան
BLOG«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի կանանց խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական զարգացումների, հասարակական խնդիրների և կուսակցության գործունեության ընթացքի վերաբերյալ հարցեր։ Քննարկումների հիմնական թեման, սակայն, վերաբերել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և գործող վարչախմբի կողմից իրականացվող հետապնդումներին։
Արթուր Վանեցյանը ներկայացրել է իր հստակ դիրքորոշումը՝ շեշտելով եկեղեցու դերի կարևորությունը հայ ժողովրդի պատմության և ինքնության պահպանման գործում։
«Մեր առանձնահատկությունն այլ ազգերից դա մեր լեզուն և մեր Եկեղեցին է, և մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը»,-ընդգծել է Արթուր Վանեցյանը։
Արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցեր նույնպես հնչեցին: Արթուր Վանեցյանը հստակ ներկայացրեց այն ճանապարհային քարտեզը, որով առաջնորդվելու պարագայում մեր Արցախի հայրենակիցների բնակարանային խնդիրներն ամբողջությամբ հնարավոր կլինի լուծել։ Դա իրականացնելու համար, ըստ նրա, նախ պետք է ազատվել գործող վարչախմբից։
Վանաձորցի կանայք վստահություն և պատրաստակամություն հայտնեցին շարունակել ակտիվ ներգրավվածությունը հասարակական, հանրային և քաղաքական գործընթացներում։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



