Պահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն․ Նաիրի Սարգսյան
BLOGՀայ ժողովրդի համար լեզուն պարզապես հաղորդակցության միջոց չէ։ Այն մեր հավաքական հիշողությունն է, մեր ինքնությունը, մեր պատմական դիմադրողականությունը։ Այն սահման է, որը գծված չէ քարտեզի վրա, բայց պահում է պետությունն ավելի ամուր, քան երբեմն՝ ֆիզիկական սահմանները։
Այսօր, երբ աշխարհը բացում է նոր հնարավորություններ և մեզ հասանելի են դառնում տարբեր մշակութային ու կրթական փորձառություններ, մենք բնականաբար ձգտում ենք սովորել, փոխանակվել փորձով և առաջընթաց գրանցել։ Սակայն որքան էլ շատ բան հնարավոր լինի ձեռք բերել արտաքին աշխարհից, կա մի հիմք, որը չի կարող ձևավորվել փոխառմամբ՝ մեր լեզվով մտածելու կարողությունը։
Մայրենի լեզուն այն հիմքն է, որի վրա կառուցվում է ազգային անվտանգությունը՝ սկսած կրթությունից մինչև պետական ինստիտուտներ, տեղեկատվական դաշտից մինչև մշակութային ինքնություն։ Այն մեր սերունդների միջև վստահության կամուրջն է և մեր ապագայի ռազմավարական ռեսուրսը։
Պահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն։
Հայաստանը ես եմ,
Հայաստանը մենք ենք,
Հայաստանը մեր լեզուն է, մեր մտածողությունը, մեր ձայնն աշխարհում։
Շնորհավորում եմ բոլորիս Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



