Արցախն իմ հայրենիքն է, արյուն էինք թափել սուրբ հողի համար րոպե անգամ չվարանելով․ Խաչիկ Գալստյան
BLOG«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ-ակրոստիկոս է հղել՝ նվիրված Արցախյան գոյապայքարի 38-ամյակին:
ԱՐՑԱԽՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է....
Արյուն էինք թափել սուրբ հողի համար,
Րոպե անգամ չվարանելով,
Ցավից հյուսել էինք հաղթական կամար,
Արցախ աշխարհն ազատագրելով։
Խիզախ էինք, հերոս, անկոտրում, համառ,
Ներսից ամրակուռ, տոգորված ոգով,
Իրենց սխրանքը միշտ պահում էինք վառ,
Մեր հաղթանակով հպարտանալով։
Հետո ուժերը տիրեցին մեզ չար,
Արցախն ատելով և ուրանալով,
Յուր արյամբ սնված ամեն բերք ու բար,
Րոպեական թուրքերին գերի հանձնելով։
Ես չեմ հանդուրժում ճակատագիրն այս դառ,
Նորից պայքարի կոչս հղելով,
Իմաստը կյանքիս լույսով խանդավառ,
Քայլերս ամեն քեզ նվիրելով,
Ներքուստ վստահ եմ, անկոտրում, համառ,
Էությունս ողջ, հոգով ու սրտով, քո վերադարձով կյանքս ապրելով:
Արմավիր ՔԿՀ
20.02.2026թ.
Խ. Գալստյան
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



