Չինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա․ Արմեն Հովասափյան
BLOGԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Չինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա (այդպես է նաև Իրանում)։
Եվ ուրեմն, մահապատիժն իրականացնելուց հետո, պետությունը գնդակահարված անձի ընտանիքին` բացի օգտագործված գնդակի պարկուճը, ուղարկում է նաև հաշվեհամար, որտեղ նշված է լինում տվյալ գնդակի գումարը, և գնդակահարվածի ընտանիքը պարտավոր է պետությանը վերադարձնել, ավելի ճիշտ՝ կոմպենսացնել պետության ծախսած գումարը։
Ի դեպ՝ քչերը գիտեն, որ էդ գաղափարի հեղինակը Անաստաս Իվանովիչն (Միկոյանը) է եղել, ով Մաո Ձեդունի մերձավորն էր, ու հիմք է դրել «չինական կոմունիզմ» ասվածին։
Ասել է թե, պետությունը հովվին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, գնդակահարվածի ընտանիքից գնդակի գումարը հետ է գանձում, ու էդ երկիրն դարձնի իր սրտի Չինաստանը։
Հ․գ․ Պարկուճի գումարի հետգանձման մեխանիզմը գործում էր նաև ԽՍՀՄ-ում՝ 1984 թվականին գումարը կազմում էր 67 կոպեկ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



