Թոշակների բարձրացումը ոչ թե տնտեսական անհնարինություն է, այլ քաղաքական կամքի բացակայություն. Հրայր Կամենդատյան
BLOG«Ինչի՞ հաշվին եք 50%-ով բարձրացնելու թոշակները»։ Պատասխանը շատ պարզ է՝ իշխանության հարմարավետության և ռեպրեսիվ ապարատի ուռճացված ծախսերի կրճատման հաշվին։
Եթե կառավարությունը չի տեսնում այդ միջոցները, ահա կոնկրետ թվերն ու աղբյուրները.
1. «Ռեպրեսիվ» ապարատի բյուջեի սառեցում
Վերջին 7 տարում Ոստիկանության, ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի և Դատախազության բյուջեները միասին աճել են շուրջ 100-110 միլիարդ դրամով։
* Միայն այս հավելյալ աճը կանգնեցնելը և այդ գումարը սոցիալական ոլորտ ուղղելը ծածկում է թոշակների 50% բարձրացման համար անհրաժեշտ գումարի 2/3-ը։
2. Պարգևավճարների համակարգի վերացում
Տարեկան շուրջ 20-25 միլիարդ դրամ է բաժանվում որպես պարգևավճար պետական ապարատում։
* Սա այն գումարն է, որը խլվում է թոշակառուից և տրվում չինովնիկին՝ լոյալության համար։
3. Մեկ անձից գնումների և կոռուպցիոն ռիսկերի վերացում
Պետական գնումների համակարգում մրցակցության բացակայության պատճառով տարեկան «փոշիանում» է նվազագույնը 40-60 միլիարդ դրամ։
* Այս գումարը վերածվում է մասնավոր ընկերությունների գերշահույթի, մինչդեռ կարող էր դառնալ թոշակների հավելավճար։
4. Ճոխությունների կրճատում
Հարյուրավոր ծառայողական մեքենաները, թանկարժեք գործուղումները և միլիոնավոր դոլարների հասնող տոնական լուսավորությունները տարեկան ևս 15-20 միլիարդ դրամի ռեսուրս են։
Պարզ թվաբանություն
Թոշակների 50% բարձրացման համար անհրաժեշտ է տարեկան մոտ 150 մլրդ դրամ։ Վերոնշյալ աղբյուրների հանրագումարը կազմում է ավելի քան 170 մլրդ դրամ։
Եզրակացություն. Պարո՛ն Թորոսյան, խնդիրը ոչ թե «փող չլինելն» է, այլ այն, որ ձեր կառավարությունը նախապատվությունը տալիս է սեփական անվտանգությունն ապահովող ոստիկանին ու քննիչին, այլ ոչ թե տասնամյակներով երկիրը կառուցած թոշակառուին։
Թոշակների բարձրացումը ոչ թե տնտեսական անհնարինություն է, այլ քաղաքական կամքի բացակայություն։
Առավել ցինիկ քպ քարոզիչներին տեղեկացնելու եմ, որ արտաքին պարտքի օպտիմալացման , ասֆալտափռման ոսկե պրոցեսի մասին դեռ չեմ գրում, որտեղ առնվազն հիսուն մլրդ դրամի փող կա։
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
IDBank has opened a representative office in Glendale, California
5
AraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” Award



