Ամիօ բանկ. փոխանցումներ ամբողջ աշխարհում՝ արագ և ապահով
Ամիօ բանկի հետ ֆինանսական սահմանները այլևս խոչընդոտ չեն: Այսուհետ ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումները կարող եք իրականացնել ամբողջ աշխարհում:
Ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ ԱՄՆ դոլարով փոխանցումներ միջազգային մակարդակով՝ բարձր անվտանգության, հուսալիության և բանկային չափանիշների պահպանմամբ: Այն հասանելի է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր բանկում ունեն ԱՄՆ դոլարով բացված հաշիվ:
ԱՄՆ դոլարով փոխանցումները նախատեսված են տարբեր նպատակների համար՝ անձնական վճարումներից և ընտանեկան աջակցությունից մինչև միջազգային համագործակցություն և բիզնես գործարքներ:
Փոխանցումների գործընթացը կառուցված է պարզ և հասկանալի տրամաբանությամբ, իսկ միջնորդավճարները՝ հստակ:
Սահմաններ չկան, երբ ֆինանսական կապը կառուցվում է վստահության վրա:
ԱՄՆ դոլարով արագ և ապահով փոխանցումների սակագներին ծանոթացեք այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից



