«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցով
BLOGԻշխող վարչախմբի ղեկավարն այսօր հայտարարեց, որ ապրիլի 1-ից վերջապես կենսաթոշակների բարձրացում է սպասվում:
• «ՀայաՔվե» միավորումն արձանագրում է, որ իր վեցամսյա հետևողական պայքարը կենսաթոշակների բարձրացման հարցում տվեց առաջին արդյունքը, թեև` խիստ մասնակի: Մինչև 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը բնավ այն նշաձողը չէ, որը մենք սահմանել ենք: Եվ ակնհայտ է, որ անհարկի պետական ծախսերի կրճատման հաշվին` հնարավոր է շատ ավելի բարձրացնել կենսաթոշակների չափը, և էապես բարելավել մեր տարեց հայրենակիցների կյանքը:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ վարչախմբի այս ճարահատ քայլը սոցիալապես խոցելի ամենամեծ խավին` կենսաթոշակառուներին տրվող նախընտրական «կաշառք» է` ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, և բացառապես մեկ նպատակ է հետապնդում` օժանդակել վարչախմբի վերարտադրությանը:
«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է կենսաթոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացման իր հանձնառության հարցում, և վարչախմբի այս կիսաքայլը բնավ չի դիտարկում որպես համակարգային լուծում: Ինչպես նախկինում` հետամուտ ենք լինելու մեր կես միլիոն կենսաթոշակառու հայրենակիցների կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև այս հակազգային և ստահոդ վարչախմբի իշխանությունից հեռացմանը:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



