Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե Հովհաննիսյան
BLOGԵրաշխավորված խաղաղության կոնցեպտը լավագույնն է, որ կարող է առաջարկվել ներկայիս միակողմանի զիջումային քաղաքականությանը։ Սա իսկապես այլընտրանք է, որը ենթադրում է կիրառական հստակ գործիքակազմ։
Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը։
Սա հայց է միջազգային համայնքին և դաշնակիցներին՝ ջանք դնելու մեր տարածաշրջանում փոխշահավետ լուծումների և, հետևաբար, Հայաստանի շահերը ամրագրելու ուղղությամբ։ Սա էսկալացիայի բացառման և կանխատեսելի ընթացքի առանցքային պայմանն է։
Պատմական զարգացման առումով՝ Հայաստանը և հայ ժողովուրդը կենսական անհրաժեշտություն ունեն մեծացնելու իրենց ստրատեգիական պլանավորման հորիզոնը։ Երաշխավորված խաղաղությունը անհատի և հասարակության կյանքը երկարաժամկետ հեռանկարով պլանավորելու հնարավորություն է տալիս՝ ներկայիս մի քանի շաբաթանոց հորիզոնի փոխարեն։
Ուրախ եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի թիմին հաջողվում է գտնել ճշգրիտ ձևակերպումներ և հանրությանն այսօրվա կենսական խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել՝ հիմնվելով իրատեսական և իրագործելի մոտեցումների վրա։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



