Անկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա Կոստանյան
Ինչպե՞ս եղավ, որ թոշակներն ավելացնելու փող չկար, և մի ամբողջ իշխանության պաշտոնեական գումարտակ լծվել էր արդարացնելու առողջության ապահովագրությամբ թոշակները կոմպենսացնելու որոշումը, հիմա հանկարծ պարզվեց նախագահը ճիշտ էր, վարչապետը սխալ` փողի խնդիր չկա ու ապրիլի 1-ից 10.000 դրամով կավելանա տարեցների կենսական բյուջեն:
Պարզ է` թոշակառուները մեծ, ընտրական բարձր մասնակցայնություն ունեցող և արագ արձագանքող ընտրազանգված են։ «+10,000 դրամ»-ը նախընտրական օրակարգում արագ արդյունքի հասնելու երաշխիքներից մեկն է, ասել է թե` ավելացում սոցիալական շոկը մեղմելու համար։ Թոշակառուների բարեկեցության մասին անսպասելի մտահոգվող իշխանությունը շատ լավ հասկանում է, որ սա քաղաքական առավել արդյունավետ տարբերակ է ընտրություններից առաջ կենսաթոշակառուների ձայները հնարավորինս մոբիլիզացնելու համար` 1 ձայնը 10.000 դրամ սկզբունքով և չեզոքացնելու նախորդ հայտարարություններից առաջացած հանրային լայն դժգոհությունը, որին ի դեպ դաշտում առաջինն արձագանքել է ՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորումը` ամիսներ շարունակ ՀՀ մարզերում ստորագրահավաքներ իրականացնելով` որպես հանրային պահանջ` բարձրացնելու կենսաթոշակները 50.000%-ով:
Զուգահեռաբար մի քանի հարցեր են ավելանում, մասնավորապես.
- ո՞ր կենսաթոշակների վրա է +10,000-ը կիրառվելու` բոլորին համահավասա՞ր, թե՞ ոչ,
- ֆինանսավորումը որտեղի՞ց է (նախապես բյուջեո՞վ է նախատեսված, թե վերաբաշխում է այլ տեղերից):
Անկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան: Որևէ մեկը չի կարող հերքել, որ այս քայլը համակարգային կենսաթոշակային բարեփոխման հետ որևէ աղերս չունի, և որևէ բարոյական մարդ չի կարող կասկածի տակ դնել տարեցների կենսապահովման համար արվող քայլերի հրամայականը, և չի գտնվի մի մարդ, ով ուրախ չի լինի դրա համար, սակայն բարոյական չէ այս տեսակ մոտիվացնող քայլերով տարեցներին ձեր իշխանության վերարտադրության համար օգտագործելու մղումները ներկայացնել որպես բարի կամքի և մտահոգության դրսևորում:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia
3
Ucom and Hero House Yerevan Continue Cooperation
4
IDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winn...
5
Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback



