Աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալման և տարբեր կողմերին ներքաշման ռազմաքաղաքական ռիսկը. Արտակ Զաքարյան
BLOGԴատելով առաջին հարվածի թիրախներից և ավիացիայի անխոչնդոտ կիրառման փաստից՝ կարելի է ասել, որ Իրանի դեմ ռազմական օպերացիան պլանավորվել է ամիսներ շարունակ, իսկ հարվածի ժամկետն ընտրվել է վերջին օրերին: Տպավորություն է, որ նույնիսկ Իրանի համար կար հանկարծակիության էլեմենտ:
Կառավարական օբյեկտներին հարվածելուն զուգահեռ, հարվածներ են հասցվում նաև Իրանի տարբեր հատվածներում տեղակայված ռազմավարական օբյեկտներին:
Հաջորդիվ, ենթադրելի է, որ Իրանը պետք է իրացնի պրեվենտիվ և/կամ ուղիղ պատասխան հարվածների իր գործողությունները: Դրանց էֆֆեկտիվության և համարժեքության մակարդակը հետագա հետևությունների հնարավորություն կտա:
Հակամարտության կողմերի առաջին օրվա/օրերի հարվածողական և պաշտպանական գործողությունների էֆեկտիվությունից է նաև կախված պատերազմի էսկալացիայի հետագա ընթացքը:
Այս պահին աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալմսն և տարբեր կողմերին ներքաշման ռազմա-քաղաքական ռիսկը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



