Մհեր Ավետիսյանը առաջարկել է Իրանի դեսպանատան առջև ծաղիկներ, մանկական խաղալիքներ տեղադրենք
Ժողովուրդ ջան, ԱՄՆ-ի հարվածների արդյունքում մեր հարևան Իրանում բազմաթիվ մանկահասակ երեխաներ են զոհվել, և ճիշտ կլինի, որ մենք այսօր Իրանի դեսպանատան առջև ծաղիկներ, մանկական խաղալիքներ տեղադրենք՝ ցույց տալու մեր հարևան ժողովրդին, որ մենք կիսում ենք նրանց վիշտը՝ գոնե ապաքաղաքական, մարդկային տեսանկյունից։ Խոսքը, ամեն դեպքում, երեխաների մասին է։
Մենք այնքան ենք տարվել Արևմուտք գնալու, Եվրոպա գնալու գաղափարներով, այնքան ենք սիրահարված Միացյալ Նահանգներին, որ նման մարդկային կարևոր արժեքներն ենք սկսում անտեսել։ Միևնույն է, մենք երբեք չենք գնալու Արևմուտք, երբեք չենք դառնալու Եվրամիության անդամ, իսկ Իրանը, ինչպիսի ղեկավարություն էլ ունենա, միշտ լինելու է մեր հարևանը։ Իսկ հարևանները, բարեկամները դժվարին պահերին ունենում են նույնիսկ ուղղակի վերաբերմունքի կարիք, և դա հիշում են միշտ։
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նման իրավիճակներում մենք մեզ ճիշտ դրսևորենք, որպեսզի մեր շրջապատում մեզ հարգեն, սիրեն, իսկ սա մեր շրջապատն է։ Այլ շրջապատ մենք չունենք, մենք ապրում ենք այն հարևաններով, այն հարևանությամբ և այն աշխարհաքաղաքական դիրքում, որում ապրում ենք․․․
... Չեմ հասկանում՝ անպայման պետք ա Ամերիկայի կամ Ֆրանսիայի երկրների հետ մի բան տեղի ունենար, որ ափալ-թափալ գնայիք նրանց դեսպանատների դեմը, ծաղիկներ խոնարհեիք։
Խորհել է պետք։
Մհեր Ավետիսյան
1
Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia
2
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
3
2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards
4
Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange
5
Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Ne...



