Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ի վերջո, Փաշինյանն ու Աննա Հակոբյանը զագսավորված եղե՞լ են

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փաշինյան-Հակոբյան զույգը տարիներ շարունակ փորձել է հանրությանը  ներկայանալ է որպես «օրինակելի» ընտանիք։ Սիրո, աջակցության, ընտանեկան ջերմության մասին հրապարակային խոստովանություններ, միասնականության մասին ուղերձներ, ընտանեկան լուսանկարներ, դժվարությունները միասին հաղթահարելու մասին փոդքասթեր և այլն։ Սակայն, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, օրեր առաջ տեսանյութով հայտարարեց իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։ Ավելի ուշ նա տեղեկացրեց նաև կառավարական առանձնատունը լքելու մասին։

Առաջին հայացքից, զույգի ամուսնալուծության հարցն իր անձնական խնդիրն է, և որևէ մեկին չպետք է վերաբերի, բայց արդյո՞ք Փաշինյանի դեպքում ևս մենք չպետք է որևէ հարց ունենանք։ Ըստ էության, երկրի առաջին դեմքն է ամուսնալուծվում ու հարցեր են առաջանում. գոնե այն մասով, թե մինչ այս պահը՝ ութ տարի առաջին տիկնոջ դերը ստանձնած Աննա Հակոբյանին ի՞նչ է սպասվում, կամ ոչ հենց իրեն, այլ այն մարդուն, որ թույլ է տվել Փաշինյանի ոչ օրինական կնոջը վայելել «իշխանության բարիքները»։

Հարցն էլ ավելի է ամրապնդվում, երբ հենց ինքը՝ Աննա Հակոբյանն է հայտարարում, որ հակակոռուպցիոնը հնարավոր է գնա իր հետևից։ Այսինքն՝ բոլոր հիմքերը կան հստակ հարց բարձրացնելու՝ Աննա Հակոբյանը երբևէ եղե՞լ է Փաշինյանի օրինական կինը, որքա՞ն ժամանակ է օրենքի սահմաններում ներկայացել որպես առաջին տիկին։ 

Հիշեցնենք, որ 2024 թվականին զույգը հայտարարել էր, որ ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չէ։ Այդ հայտարարությունը լայն քննարկումների առիթ էր  դարձել նաև այն ժամանակ, բայց ինչպես միշտ ծածկադմփոց արվեց, հարցը լղոզվեց և վերջ։ Հիմա էլ՝ 2026-ին, հայտարարվում է «քաղաքացիական ամուսնության ավարտի» մասին։ Մինչդեռ շաբաթներ առաջ արդարադատության նախարարության մեր աղբյուրները վստահեցնում էին, որ զույգը զագսավորվել է։ 

Ի վերջո, ի՞նչ է եղել իրականում, Փաշինյանի և Հակոբյանի ամուսնությունը ե՞րբ է օրինական գրանցում ունեցել և ե՞րբ է ավարտվել։  Այս հարցի պատասխանը ստանալու համար MediaHub-ը գրավոր հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն։

Պատասխանը, սակայն, ոչնչի մասին էր։ Նախարարությունը, հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին, նշել է, որ անձնական տվյալները չեն կարող տրամադրվել առանց տվյալների սուբյեկտի համաձայնության։ Նշվում է նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը և «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որոնց՝ քաղաքացիական կացության ակտերի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են միայն սահմանափակ շրջանակի մարմիններին կամ տվյալների սուբյեկտին։

Իրավական տեսանկյունից նախարարության պատասխանը հիմնավորված է․ օրենքը պաշտպանում է մարդու անձնական տվյալները։ Սակայն քաղաքական ու հանրային տեսանկյունից հարցը մնում է բաց։ Երբ ընտանեկան հարաբերությունները տարիներ շարունակ դառնում են քաղաքական հաղորդակցության մաս, երբ ընտանեկան կերպարը օգտագործվում է հանրային վստահություն ձևավորելու համար, ապա այն արդեն որպես «մասնավոր կյանք» չի ընկալվում։

Սա ոչ թե անձնական կյանքի մանրամասների հրապարակման պահանջ է, այլ պարզ հարց՝ պետական առաջին դեմքի ներկայացրած կենսագրական փաստերի ճշգրտման համար։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում թափանցիկությունը միշտ էլ ավելի բարձր դեր պիտի ունենա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference